33 համարի ավտոբուսում այսօր չորս ոստիկաններ իջնելիս 100 դրամ ուղեվարձը չտվեցին: Վարորդի համար երևի սովորական էր, բայց ես չդիմացա, հետաքրքրվեցի ու տարեց վարորդն ինձ հարցով պատասխանեց՝ վերցնեմ, վրես գործ սարքեն, տանեն նստացնե՞ն...
Հիմա ինձ հետաքրքիր է՝ ոստիկանները պատկանում են էն հատուկ խմբերի՞ն (պատերազմի վետերաններ, թոշակառուներ), որ ուղեվարձ չեն վճարում, թե՞ իրենք շաաատ բացառիկ դեմքեր են, որ պետք է տարբերվեն շարքային քաղաքացուց, թե՞ աշխատավարձ քիչ են ստանում ու իրենց ասվել է չվճարել էդ 100 դրամը.....
Հասմիկ Համբարձումյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից