▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ և ինչո՞ւ դավաճանեց Րաֆֆի Հովհաննիսյանը

2013 թվականի փետրվարի 18-ը նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրեց մի նոր իրավիճակ, ձևավորեց մի նոր մտածողության ծիլեր: 1996-ից հետո, երբ ՀՀ նախագահի ընտրությունների նախօրեին ձևավորվել էր հզոր ընտրազանգված, առաջին անգամ հայաստանցիների մի զգալի մասը` ընտրություններին մասնակցած 500 հազարից ավելի մարդ, ընտրություններին տարբեր պատճառաբանություններով չմասնակցած և երկրում գընվող մոտ 250 հազար ընտրող, 70 հազարից ավելի` այլ թեկնածությունների օգտին քվեարկած, ինչպես նաև մոտ 40 հազար ընտրող, ովքեր բոլորին թեկնածուներին ,,դեմ,, արտահայտվեցին,- հուշեց, որ եկել է ձևավորված բուրգերի կազմաքանդման և միանգամայն նոր հայեցակարգերով առաջ ընթանալու ժամանակը: Ըստ էության, 800 հազարից ավելի հայաստանցի ստեղծեց մի իրավիճակ, որը մի կողմից հաստատում էր ընդդիմադիր տրամադրություն ունեցողների հաղթանակը, մյուս կողմից` ցույց տալիս իշխանությունների վարած քաղաքականության բազմաթիվ սխալները, ձախողումների ու մասնավորաբար անճիշտ տնտեսական, սոցիալական քաղաքականության հետևանքով գոյավորված ապատիան: Հանրության մի մասը հայտնվեց հաղթողի հարթակին, իշխանությունները` խոր մտատանջության մեջ, որովհետև ընտրությունների արդյունքները հուշում էին, որ հարկավոր է մշակել միանգամայն նոր քաղաքականություն, մտածել ազգային համերաշխության և կառավարման նոր մեթոդների մշակման մասին: Նաև` կառավարության ու խորհրդարանի հիմնավոր փոփոխության մասին: Սա պատմականորեն շահեկան պահ էր Հայաստանի համար, որը վերջին տարիներին հայտնվել է տնտեսական լուրջ խճողումների մեջ` չունենալով տնտեսական զարգացման ճշգրտված հայեցակարգեր ու ծրագրեր: Սա պատմականորեն տրված շահեկան պահ էր` հեռանալու արմատավորված կառավարման ձևերից, խորհրդարանական երնգապնակի ճապաղությունից: Ըստ էության, ՀՀ նախագահի ընտրությունները գերազանցեցին խորհրդարանական և ՏԻՄ ընտրութփյուններին` այսպիսով առաջին անգամ մեր երկրում կարևորելով նախագահի իսնտիտուտի մեծագույն լրջությունը, ընդգծելով բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ընտրություններից հետո, իբիև համաժողովրդական կամքի արտահայտիչ` բարիկադներին հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, իր տեսակով և բնույթով հուզական և զգացմունքային գործիչ, ով ունենալով որոշակի խարիզմա, երբեք չի դարձել համաժողովրդական առաջնորդի տիպար: Րաֆֆի Հովհաննիսյանն այլ մենթալիտետի, ընդգծված ազգայնականությունից հեռու, քաաղքական գործընթացների մեջ ոչ հաճախ խորամուխ լինող գործիչ է, ով քաղաքականության մեջ կողմնակից լինելով արևմտյան մոսդելներին, այնուհանդերձ երբեք հանդես չի եկել որպես ծրագրային դրույթներ առաջադրող և շրջափոխումների գաղափարաբանություն ունեցող առաջնորդ: Սա ոչ թերություն է և ոչ էլ` առավելություն, քանզի քաղաքականության մեջ ամեն մեկն ունի իր տեսակն ու նկարագիրը: Խորհրդարանական ընտրություններից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը ,,Ժառանգության,, շարքերի մեջ առավ ,,Ազատ դեմոկրատներին,,է այսպիսով ցույց տալով իր քաղաքական անհեռատեսությունն ու որոշակի ժողովրդավարական պոպուլիզմը: Շատերը ,,Ժառանգություն,,-,,Ազատ դեմոկրատներ,, տանդեմը դիտարկեցին որպես արևմտյան նախագիծ, որը տապալվեց, քանզի ,,Ազատ դեմոկրատների,, շարքերում էին արդեն իսկ օլիգոպոլիային հարող, քաղաքականության մեջ սեդփական տնտեսական շահերով առաջնորդվող գործիչներ, իսկ նրանց առաջնորդն արդեն իսկ օլիգարխիայի շարքերին մերձեցող, ՀՀՇ գործունեությունը տապալած Խաչատուր Քոքոբելյանն էր: Այս տանդեմի ձևավորումը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին լուրջ քաղաքական ֆիասկոն էր, որը երկար ժամանակ չկարողացավ ուշքի բերել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա թիմին: Րաֆֆին, ԱԺ ընտրությունների հետևանքով, կորցրեց նաև իր թիմի մի զգալի մասին` հայտնվելով տարորոշումների մեջ… Եվ ահա ԱԺ գրեթե ձախողված ընտրություններից հետո ,,Ժառանգության,, հիմնադիրը հայտնվեց իրեն պարտադրված ընդդիմադիր առաջնորդի դերում: Պարտադրված, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք չէր կարող ակնկալել իրադարձությունների նման շրջադարձ, իրեն տրված ձայների նման քանակություն: Ըստ էության, այդ ձայների մի փոքր մասն էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանի բաժինը, սակայն պահն այնպիսին էր, որ նախագահի նախկին թեկնածուն էր կոչված տնօրինելու այն ձայներն ու հուշելու երկրի նոր քաղաքականության տեսլականները: Առաջին օրերի շփոթմունքը հաղթահարել չկարողանալով` ,,Ժառանգության,, առաջնորդը մղվեց դեպի նախագահական` այսպիսով կատարելով իր մեծագույն սխալն ու վիժեցնելով այն շարժումը, որը ձևավորվել էր իրենից անկախ` իբրև ազգային ինքնագիտակցության մի նոր դրսևորում: Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական կատարած քայլը, դրան հաջորդած հանրահավաքային իրադարձությունները վյակեցին, որ աստիճանաբար նա դատապարտում է պարտության շարժումը` հիասթափեցնելով և ապակողմնորոշելով մարդկանց: Այս շրջանում հարկ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարիներին իսկապես հզոր ու ապագայի որոշակի ծրագրեր ունեցող անհատականություններ: Մի պահ թվաց, թե ՀՅԴ-ն է պատրաստվում ստանձնել առաջնորդությունը, սակայն Դաշնակցությունը չուզեց կամ չկարողացավ նոր ուղղություն հաղորդել շարժմանը: Գուցե թույլ չտվեցին… Առողջ ուժերի, ծրագրային քաղաքականության փոխարեն Ազատության հրապարակը վերածվեց քաղաքական բալագանի, ուր արդեն տիրակալ դարձավ Նիկոլ Փաշինյանը` ակնհայտորեն շարժումը տանելով դեպի վարկաբեկում ու ձախողում: Սա թելադրված ու համաձայնեցված մի նախաձեռնություն էր, որի կենտրոնում հայտնված Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չխնայեց` ծաղրախաղի վերածելու համաժողովրդական ընդվզումը, հանրության վաղվա օրվա սպասելիքները: Որքան էլ հետո փորձեին ,,Ժառանգության,, որոշ գործիչներ արդարացնել Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարություն ձևավորելու նախաձեռնությունը, այնուհանդերձ դա քաղաքական խեղկատակություն էր, որն էլ սկսեց սեպ խրել Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրան հավատացողների միջև: Հանրահավաքային հարթակ բերելով մարդկանց, ովքեր չունեին ծրագրեր ու մտքեր, Րաֆֆի Հովհաննիսյանը կամենում էր ժամանակ շահել, ժողովրդին պահելով հրապարակում` թաքցնել սեփական ձախավերությունը և իր կուսակիցների հեռահար նպատակները: Րաֆֆին իսկապես ցայտնոտային վիճակում էր, մինչդեռ կուսակիցներից ոմանք պահանջում էին նրանից ակամայից իրենց տրված առավելությունն օգտագործել ավագանու ընտրություններին նախապատրաստվելու համար: Այս էին ուզում նաև տարերայնորեն հայտնված ինչ-որ ուժեր, որոնք արդեն տեղ գտան ,,Բարև Երևան,, դաշինքի համամասնական ցուցակում… 
Որքան էլ տխուր է խոստովանելը, Րաֆֆին դավաճանեց ժողովրդին, դավաճանեց շարժմանը, տապալեց այն` այսպես սիրախաղ սկսելով իշխանությունների հետ, որոնք փետրվարի 18-ից հետո պատրաստ էին գնալ որոշակի փոխզիջումների, եթե Րաֆֆին օրավուր չտապալեչր շարժումը: Րաֆֆին իսկապես պատրաստ չէր ստանձնելու իշխանության պատասխանատվությունը, նա իրեն չէր պատկերացնում երկրի առաջնորդի դերում: Եվ նրա այս անկեղծությունը, որը հրապարակավ չէր ներկայացվում, սակայն արտահայտվում էր նրա վարքագծում, միանգամայն դրվատելի է: Սակայն դրվատելի չէր հրապարակային ծոմի արարողությունը, որը Րաֆֆին դարձրեց քաղաքական գործընթաց` այդ գործընթացում ևս չունենալով հեռանկար և ծրագիր:
Րաֆֆի Հովհաննիսյանի տապալումը, որ է ժողովրդի տապալում, իրականացվեց սեփական անվճռականության, ասպարեզ եկած իշխանամետ ուժերի, պատեհապաշտների, այնպես էլ շարժումը դատապարտելու հանձնարարական ստացած Նիկոլ Փաշինյանի կողմից: Ըստ էության, Նիկոլը ոչինչ չկորցրեց, որովհետև նա ԱԺ պատգամավոր է, նրա հիմնադրած ,,Հայկական ժամանակ,, թերթն արդեն իշխանամետության սինդրոմն է ի հայտ բերում, իսկ ահա Հայաստանը հերթական անգամ պարտվեց…
Մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններ են: Հետևաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքական գործչին ոչ պատշաճ բարոյական կեցվածքով, տուրք տալով թիմակիցների ամբիցիաներին, հայաստանյան հզոր շարժումը վերածվեց համայնքային ընտրարշավի… Այսինքն, դավաճանելով ժողովրդին, նրա կամքը դարձնելով գետնաքարշ ու դատապարտված, Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմը, նրանց շուքի տակ հայտնված մի խումբ պատեհապաշտներ այժմ լուծում են միայն սեփական ստամոքսի խնդիրները… Ահա ինչու պետք չէ սպասել որևէ բարեփոխում, որևէ հզոր ազդակ` փոխելու երկրում ստեղծված իրավիճակը:


ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ գրառումը Ֆեյսբուքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее