▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է ասել, որ «Շուշի» բերդաքաղաքին «Շուշա» ասելը թուրք-ադրբեջանական երանգ է տալիս»

 

Լրագրող Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ո՞վ է ասել, որ «Շուշի» բերդաքաղաքին «Շուշա» ասելը տեղանվանն ընդհանրապես թուրք-ադրբեջանական երանգ է տալիս։ Պատմական ու լեզվաբանական տեսակետից կամ էլ պարզ տրամաբանությամբ ի՞նչ հիմք կա պնդելու, որ ընդամենը մեկ ձայնավորի փոփոխությամբ հայկական անունը թուրքանում է։ Ոնց որ թե ոչ մի։ Էնպիսի տպավորություն է, որ ազերպրոպն ուղղակի հնարել է «Շուշա» անվան հետ կապված ամբողջ աճպարարությունը մի բան ասած լինելու համար։ Ու կարիք չկա, որ մենք իրենց կանոններով խաղանք։

Ես դեռ չեմ ուզում վերջնական կարծիք հայտնել, բայց որպես տեսություն հետևյալն է հնարավոր։

Աբխազիաի Գագրա ծովափնյա քաղաքի անունը մինչև 1948ը եղել է Գագռի, բայց խորհրդային ժամանակներում պաշտոնապես վերջին ձայնավոր «ի»-ն դարձրին «ա»։ Այսինքն՝ ռուսերենով արդեն Գագռա է, 48-ին մի տեսակ ռուսականացրեցին։ Էսօրվա Վրաստանի Արագվի գետը Պուշկինի պոեզիայում Արագվա է, Լերմոնտովի պոեզիայում Արագվի է։ Բրոքհաուզի ու Եֆրոնի բառարանում նորից Արագվա է։ Այդպես լինում է։

Հնարավոր է նույնն էլ Շուշիի պարագայում է եղել։ Ցարական ժամանակներում որոշ դեպքերում ռուսերեն վերջում «ա» կարող էին և գրել, քանի որ իրենց խոսվածքին հարմար է եղել։
Այսինքն՝ «Շուշա» տարբերակով էլ բերդաքաղաքը անունը բնավ թյուրքական չի ստացվում։
P․S․ Հրաչյա Աճառյանի արմատական բառարանից հետևում է, որ հայերենում ու հատկապես Արցախի խոսվածքում «շուշ» և «շուշա» բառեր կան։ Ապակի բառից բացի այն նշանակել է նաև «ուղղաձիգ», «բարձր»։ Հասկանալի է, որ շատ տարածված է Շուշիի անունը Շոշ գյուղի տեղանունի հետ շաղկապելու տարբերակը։

Էսպես թե էնպես, հայեցի տեղանունը մի ձայնավորի փոփոխությամբ թուրքական չի դառնում։ Ադրբեջանում հերթական կեղծիքն են հնարել ու տիրաժավորում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее