▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում «ՊԵԿ-ի լարած նոր ծուղակը» հոդվածի վերաբերյալ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Հայկական ժամանակ»-ում տպագրված  «ՊԵԿ-ի լարած նոր ծուղակը»  հոդվածում բերված` «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների յուրովի մեկնաբանությունները դուրս են իրավական շրջանակներից, իսկ կատարված որակումները` հեռու իրականությունից: Այսպես`   «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է շրջանառության հարկ վճարողների շրջանակը, որի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող ՀՀ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվում` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճարողները (այսուհետ` անձինք): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները, իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Վերը նշված օրենքի 4-րդ հոդվածում օգտագործվող «անձ» հասկացությունն իրավական առումով ներառում է բացառապես առևտրային կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին. առավել, քան հստակ է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն ներառվում «անձ» հասկացության մեջ: Ակնհայտ է նաև, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, լինելով հարկային օրենսդրության դրույթները կիրառող մարմին, այդ դրույթները կիրառում է բացառապես օրենքի տառին համապատասխան, հետևաբար հոդվածագրի կողմից կամայական մեկնաբանություն կարող էր որակվել ճիշտ հակառակ իրավիճակը, եթե ՊԵԿ-ի մեկնաբանությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացիները ներառվեին այդ օրենքի իմաստով կիրառվող «անձ» հասկացության մեջ, ինչը սահմանված չէ օրենքով: Տեղին է նշել, որ օրենքը նախատեսել է նաև կամավոր հիմունքներով ԱԱՀ վճարող համարվելու հնարավորություն: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կազմակերպությունները, որոնք համարվում են շրջանառության հարկ վճարող, իրենց ցանկությամբ ցանկացած եռամսյակում կարող են համարվել ԱԱՀ վճարող, սակայն միայն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ սահմանված ձևով գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում` հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրացուցային օրվանից: Հետևաբար, եթե տնտեսվարող սուբյեկտներն իրենց կամքով չեն ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու սահմանված ձևի հայտարարություն և չեն նշել, թե որ օրվանից են ցանկանում լինել ԱԱՀ վճարող, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը կրկին իրավասու չէ ինչ որ պահից սկսած հարկ վճարողին ճանաչել ԱԱՀ վճարող: Հոդվածագրի տեսակետը, ըստ որի նորից հարվածի տակ են գերփոքր ընկերությունները, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը հետևյալ պարզ պատճառներով.1) գերփոքր ընկերություններն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2013 թվականից սկսած չեն գործում ԱԱՀ-ի դաշտում. ներկայումս նրանք գործում են կամ շրջանառության հարկի, կամ արտոնագրային վճարների դաշտում:2) խոսքը մեկ ֆիզիկական անձին միաժամանակ մի քանի ընկերություններ պատկանելու դեպքերի մասին է, որը, հիմնականում, վերաբերում է մեկ ֆիզիկական անձի պատկանող` արհեստականորեն մասնատված խոշոր բիզնեսին, այլ ոչ թե իրապես գերփոքր ընկերություններին, ինչպես նշում է հոդվածագիրը:


ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «ՊԵԿ-ի լարած նոր ծուղակը»  հոդվածում բերված` «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների յուրովի մեկնաբանությունները դուրս են իրավական շրջանակներից, իսկ կատարված որակումները` հեռու իրականությունից: Այսպես`   «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահ¬ման¬ված է շրջանառության հարկ վճարողների շրջանակը, որի համաձայն, Հայաստանի Հան¬րապետությունում շրջանառության հարկ վճարող են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները բավարարող ՀՀ ռեզիդենտ համարվող առևտ¬րա¬յին կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, այդ թվու¬մ` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) հարկ վճա¬րող¬նե¬րը (այսուհետ` անձինք): «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրա¬վա¬կան ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և ար¬տա-հայ¬տութ¬յունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները, իրա¬վա¬կան ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Վերը նշված օրենքի 4-րդ հոդվածում օգտագործվող «անձ» հասկացությունն իրավական առու¬մով ներառում է բացառապես առևտրային կազմակերպություններին, անհատ ձեռ¬նարկատերերին և նոտարներին. առավել, քան հստակ է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն ներառվում «անձ» հասկացության մեջ: Ակնհայտ է նաև, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, լինելով հար¬կա¬յին օրենսդրության դրույթները կիրառող մարմին, այդ դրույթները կիրառում է բա¬ցա¬ռա¬պես օրենքի տառին համապատասխան, հետևաբար հոդվածագրի կողմից կամայական մեկ¬¬նա¬բա¬նություն կարող էր որակվել ճիշտ հակառակ իրավիճակը, եթե ՊԵԿ-ի մեկ¬նաբանությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացիները ներառվեին այդ օրենքի իմաս¬տով կիրառվող «անձ» հաս¬կա¬ցութ¬յան մեջ, ինչը սահմանված չէ օրենքով: Տեղին է նշել, որ օրենքը նախատեսել է նաև կամավոր հիմունքներով ԱԱՀ վճարող հա¬մար¬վելու հնարավորություն: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կազ¬մակերպությունները, որոնք համարվում են շրջանառության հարկ վճարող, իրենց ցան¬կությամբ ցանկացած եռամսյակում կարող են համարվել ԱԱՀ վճարող, սակայն միայն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ սահմանված ձևով գրավոր հայ¬տա¬րա¬րություն ներկայացնելու դեպքում` հայտարարությունում նշված օրվանից, բայց ոչ շուտ քան հայտարարությունը ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրա¬ցու¬ցային օրվանից: Հետևաբար, եթե տնտեսվարող սուբյեկտներն իրենց կամքով չեն ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու սահմանված ձևի հայտարարություն և չեն նշել, թե որ օրվանից են ցանկանում լինել ԱԱՀ վճարող, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը կրկին իրա¬վա¬սու չէ ինչ որ պահից սկսած հարկ վճարողին ճանաչել ԱԱՀ վճարող: Հոդվածագրի տեսակետը, ըստ որի նորից հարվածի տակ են գերփոքր ընկերությունները, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը հետևյալ պարզ պատճառներով.
1) գերփոքր ընկերություններն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2013 թվականից սկսած չեն գործում ԱԱՀ-ի դաշտում. ներկայումս նրանք գործում են կամ շրջանառության հարկի, կամ արտոնագրային վճարների դաշտում:
2) խոսքը մեկ ֆիզիկական անձին միաժամանակ մի քանի ըն¬կե¬րութ-յուններ պատ¬կա¬նելու դեպքերի մասին է, որը, հիմնականում, վերաբերում է մեկ ֆիզիկական անձի պատկանող` ար¬հես¬տա¬կա¬նորեն մաս¬նատ¬ված խոշոր բիզնեսին, այլ ոչ թե իրապես գերփոքր ընկերություններին, ինչպես նշում է հոդվածագիրը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее