▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոռնոյի, ինտիմի ու Որոգայթի Հովոյի միջոցով ինչպես համացանցում տարածել հայ գրականությունը

Հայկական սեքս:
Ընթերցող ջան սենց բան դեռ լսած չեք լինի:
Հիմա մոտավորապես պատկերացնում եմ այս նյութը ինչքան ընթերցող է բերելու այն թերթին, որը կտեղադրի սա:
Հասարակության մի ստվար զանգվածի թեթև ձեռքով google ու yahoo ընկերությունների աշխատակիցները կրակն են ընկել: Նրանց համակարգչի էկրանին երևում է Հայաստան փոքրիկ կետը, որը կարմիր գույնով իրեն պատառոտում է <<սեքս>> և այլ բառեր փնտրողների քանակով: Փնտրողների քանակի տարեկան աճը եզր անգամ չունի Հայաստանի տնտեսական աճի հետ:
Ես մի առաջարկ ունեմ, Եկեք փորձենք մեր դասականների բոլոր գործերից առաջ, մի տեղ անկյունում, մի չերևացող տեղ գրել <<Ինտիմ>>, <<Որոգայթի Հովո>>, <<Պոռնո>>, <<Խփոցի>>, <<Մոռթոցի>> և այլ փնտրվող բառեր, ու տեղադրել հայ դասականների նյութերը: Մի քանի հարց միանգամից լուծում ենք:

Ձեր թերթն ունենում է ահագին շատից երկու անգամ ավելի շատ ընթերցող, ահագին մարդ վերջապես Չարենց ու Համո Սահյան անուններն է լսում ու այդ ահագին մարդկանցից մի քանի տոկոսը սկսում են google ում ու yahoo ում Համո Սահյան ու Չարենց փնտրել:

 

Աղասի Միքայելյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее