Սերժն՝ իր ողջ թերություններով հանդերձ, կարծես թե ուզոււմ է այնուամենայնիվ ինչ որ լավ բան արած լինի այս երկրի համար: Չգիտեմ` ինչով է սա պայմանավորված. գուցե Սերժի անձնական ամբիցիաներով և պատմության մեջ ոչ բացասական կերպով հավերժանալու մղումից, իսկ գուցեև նրանից, որ Սերժն էլ է հասկանում, որ Հայաստանը հայտնվել է փակուղում և դրանից դուրս գալն անհրաժեշտ է ու անհրաժեշտ է բոլորին՝ այդ թվում նաև Սերժին:
Մենք այդ փակուղու առջև ենք հայտնվել, կամ դրան ընդառաջ ենք գնալիս եղել, ոչ այսօր, ոչ երեկ, ոչ էլ անգամ 10 տարի առաջ: Պատմությունը ցույց է տալիս, որ մենք սլացել ենք այդ ուղղությամբ անկախության առաջին օրերից սկսված, պարզապես այսօր մենք, իրոք, շատ մոտ ենք այն անանցանելի պատին, որը հստակ հուշում է, որ մեր պետության բռնած ուղին, մեղմ ասած, այդքան էլ հարթ չէ ու այդքան էլ ճիշտ չէ, բայց ի՞նչ կարելի է անել, որպեսզի դուրս գալ այս փակուղուց...
Հեղափոխությո՞ւն... ի սեր Աստծո, հերիք է մեզանից հեղափոխություններ: Մի բան հստակ ենք սերտել հայաստանյան հեղափոխությունների փորձից. մի թալանչիների խումբը հեռանում է ու գալիս է էլ ավելի սոված թալանչիների խումբ, դեմքերը փոխվում են, բայց բովանդակությունը մնում է նույնը՝ աննշան փոփոխություններով:
Քաղաքակիրթ ադապտացիան ու ռեֆորմները թերևս միակ կիրառական տարբերակն են արդի իրականությունում ու ուզում եմ հավատալ, որ Սերժը հենց դա էլ փորձում է անել: Ու իրոք, ինքներդ դատեք. դիցուկ՝ ունենք քաղաքական համակարգ, որտեղ ի՜նչ խոսք, բազմաթիվ անասնակերպեր են առկա, բայց որը չենք կարող աբողջովին փոխենք (հո Մարս մոլորակից չե՞նք չինովնիկներ ու քաղաքական գործիչներ բերելու) և ունենք քաղաքացիական համակարգ, որը թաղված է իր խնդիրների մեջ և որում բացակայում է վստահությունն առ քաղաքական համակարգ, ինչի հետևանքներից մեկն էլ արտագաղթի այն ալիքն է, որ ունենք առ այսօր:
Լուծո՞ւմ. ինչ որ մի համապարփակ լուծում չկա, որ ասես անենք այսպես ու ամեն ինչ լավ կլինի: Շատ-շատ-շա՜տ բաներ պետք է փոխվեն ու բարեփոխվեն, որպեսզի խնդիրը իր արժանի լուծումը ստանա. քաղաքական համակարգը պետք է մաքրվի անասնակերպներից ու վերածվի քաղաքակիրթ երկրներին հարիր համակարգի, հասարակությունը պետք է իր դերը գիտակցի, արժևորի այն ու զգա, որ քաղաքական համակարգնել է հասկանում ու արժևորում այդ դերը, պետք է մեր երկրին ու հասարակությանը հնարավորինս պատասխանող պետական կառավարման համակարգ ադապտացվի, որը կնպաստի բոլոր «Պետք է»-ներին և այլն, և այլն...
Սերժը կարծես թե հենց դա էլ ուզում է ու մի շարք հեղափոխական նորարություններ է առաջարկում, որպես վստահության գրավական.
- Պաշտոնապես հայաատարարում է, որ հրաժարվում է երկրի բարձրագույն պաշտոնների հավակնությունից,
- Երկխոսություն է փորձում վարել բոլոր քաղաքական ուժերի հետ:
- Երկխոսություն է փորձում վարել հասարակության հետ ու դեռևս դանդաղ ու ոչ գոհաացուցիչ մասշտաբներով, բայց ստիպում է քաղհամակարգին լսել ժողովրդի ձայնը և ընդառաջել ժողովրդի ցանկություններին:
Ամեն դեպքում, այս ամեն արդյունքները տեսնելու համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք համեմատել այդ պաահին եղածը՝ նախկինի հետ, որոպեսզի գոնե քիչ թե շատ օբյեկտիվ գնահատական տաս այդ պրոցեսսներին: Մի խոսքով, կապրենք-կտեսնենք, բայց նման բաարեփոխումներ մեզ պետք են: