▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանից շուտով կստանանք հաջորդ «պրյանիկը»


Երեկ տեղի է ունցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Սոչիում: Կողմերը մասնավորապես քննարկել են Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Սակայն մեկ այլ կարևորագույն քննարկման հարց էլ եղել է «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերը:

Ըստ վարչապետ Սարգսյանի իրենք լսել են «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին և ըստ այդմ նախատեսվում է Հայաստանում ներդնել շուրջ 500 մլն դոլար: Վարչապետի խոսքով ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նախատեսվում է կառուցել նոր գործարան, որտեղ հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»:

Այսպիսով սրանից կարելի է անել մի քանի եզրակացություն:

Առաջինը` Նաիրիտը որպես այդպիսին անցնում է պատմության գիրկն իր բոլոր մութ և սկանադալային պատմություններով, որովհետև եթե ըստ վարչապետի այդ գործարանում աշխատելու են «Նաիրիտի» աշխատողները նշանակում է, որ «Նաիրիտին» այլևս աշխատողպետք չի գա: Տեսեք գուցե մեր քիմիական արդյունաբերության հսկան, որը վերջին ժամանակներս այդքան էլ հսկայի տպավորություն չի գործում, այլևս անմրցունակ է և այն վերականգնել ու վերագործարկելը ձեռնտու չէ և փոխարենը ավելի լավ է կառուցել մի նոր գործարան:

Չգիտեմ և կարծում եմ, որ այստեղ անհրաժեշտ է լուրձ փորձագիտական մոտեցում, իսկ ինքս, չլինելով ոլորտի մասնագետ, կնախընտրմ խուսափել ինչ-որ ենթադրություններ կամ էլ անպատասխանատաու հայտարարություններ անելուց: Բայց միևնույն ժամանակ առաջարկում եմ այս ամենին նայել մի փոքր այլ տեսանկյունից և արդարության համար նշել, որ $500մլն-ը չափազանց մեծ գումար է, առավել ևս Հայաստանի նման երկրի համար և նման ծավալի ներդրում մեր երկրում այժմ չեմ էլ կարողանում հիշել թե վերջին անգամ երբ է եղել, կամ էլ եղել է թե ոչ:

Այնպես որ այդ առումով սա մեծ բան է:

Երկրորդ` Ռուսաստանը կարծես կամաց-կամաց սկսում է Հայաստանին տալ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց այն «պրյանիկը», որին չէին հավատում մեր քաղաքական-հասարակական շրջանակների մասնավորապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների մեծ մասը: Հիշում եմ, որ շատ էր խոսվում այն մասին, որ այդ քաղաքական որոշման համար Հայաստանը ոչինչ չի շահի, քանի որ ըստ վերջիններիս Հայաստանը դա արել է պարտադրված և վասալի կարգավիճակով: Այլ կերպ ասած ոչ ոք չէր հավատում, որ դրան կարող են հաջորդել որոշակի ներդրումներ` տնտեսության խթանման ուղղությամբ: 

Կասեմ հետևյալը`չգիտեմ, թե այս ներդրումը կոնկրետ, երբ կլինի և կհաջորդեն արդյոք սրան այլ ներդրումներ թե ոչ, բայց փաստ է, որ կոնկրետ արդյունքներ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել:

Հ.Գ. Երբ ասում եմ տեսանք, նկատի ունեմ օրինակ գազի գնի իջեցումը, այլ բան է թե այդ գազն ինչ գնով է հասնում սպառողին, քանի որ դա արդեն ոչ թե Ռուսաստանի, այլ մեր խնդիրն է:

Հայկ Թամրազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее