Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի միջև հեռախոսազրույցը դարձավ լուրջ քննարկման առիթ ամբողջ Եվրոպայում: Մարդիկ, մասնավորապես Գերմանիայում, սկսեցին ողողել սոցիալական ցանցերը հակաամերիկյան կոչերով և նույնիսկ առաջարկեցին չեղյալ հայտարարել նախորդ տարի մեկնարկած ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: մի խոսքով ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ որոշ Եվրոպական մեդիա դաշտի խոշորագույն ներկայացուցիչներ, սկսեցին խաղաղեցնող ոճի հոդվածներ հրատարակել: Օրինակ գերմանական Der Spiegel-ը օրերս հրապարակեց «Հանգստացիր Եվրոպա» (Relax Europe), խորագրով մի հոդված, որով կոչ էր անում Եվրոպացիներին պարզապես հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին, քանի որ ներկայումս տրանսատլանտիկ հարաբերություններում լարվածությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մի խոսքով այս ձայնագրությունը դարձավ պոտենցիալ լուրջ խմդիր, առանց այն էլ ոչ այնքան լավ Ամերիկա-Եվրոպական հարաբերություններում:
Սոցիալական ցանցերում և շարքային Եվրոպացիների ընթրիքի սեղանի շուրջ քննարկվող թեմա դառնալուց բացի այն դարձավ լուրջ քննարկման թեմա ինչպես Եվրոպական խորհրդարանում, այնպես էլ կոշտ արձագանք ստացավ Բրույսելի կողմից:
Սկսենք վերջից: Թեմային անդրադարձավ նաև Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույը: Պաշտոապես ԵՄ առաջին դեմքը: Վերջինս անընդունելի է համար այդ հայտարարությունը և կոչ արել իրենց «ամերիկացի գործընկերներին» ձեռնպահ մնալ Եվրոպական քաղաքականությանը խառնվելուց: Այս թեմային է անդրադարձել նաև Եվրոպայի լոկոմոտիվը հանդիսացող երկրի և Եվրոպայի ամենաազդեցիկ ղեկավար Անգելա Մերկելը (ըստ Forbs-ի նա հանդիսնում է աշխարհում երրորդ ամենաազդեցիկ քաղաքական գործիչը): Մերկելը դեռ հազիվ էր սկսում «մոռանալ», կամ էլ մերվել այն մտքի հետ, որ իրեն այսքան տարիներ շարունակ գաղտնալսել են ամերիկյան հատուկ ծառայությունները և այժմ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայոյում է ամբողջ Եվրոպան և քննադատում ԵՄ արտաքին քաղաքականությունը: Մերկելը դա որակել է անընդունելի և նույնպես կոչ է արել չխառնվել իրենց գործերին: Սա զուտ պաշտոնապես, բայց ակնհայտ է որ ավանդաբար սկեպտիկ Գերմանիան, այս դեպք վրա հենց այն պես աչք չի փակի:
Այժմ անցում կատարենք խորհրդարան: Ասեմ, որ այստեղ բոլորից շատ աչքի է ընկել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատների ղեկավար Յորգ Լեյխտֆրիգի գլխավորած պատվիրակություն Եվրոպական խորհրդարան, ովքեր պահանջել է Նուլանդի հրաժարականը, այլապես, ըստ պատգամավորների հարկավոր կլինի կասեցնել ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի շուրջ բանակցությունները: Սրան ի պատասխան ԱՄՆ-ն արագ պաշտոապես արձագանքել է` մեղադրելով այս ամենի մեջ ռուսական հատուկ ծառայություններին, և մատնանշել ԱՄՆ- Գերմանիա, ԱՄՆ-ԵՄ երկարատև բարեկամականհարաբերությունները և հույս հայտնել, որ հնարավոր կլինի արագ շտկել իրավիճակը և վերադառալ լուրջ «գործերին» (back to business):
Առաջին հայացից կարելի է ասել, որ փոքրիկ միջադեպի վրա իրոք կարելի էր աչք փակել և շարժվել առաջ, պրագմաիկ քաղաքականության թելադրանքով, սակայն սա նաև ցույց է տալիս, թե ինչ աստիճանի են խաթարվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, մասնավորապես ԱՄՆ-Գերմանիա հարաբերությոջնները, առնվազն ամերիկացի գործակալ Էդվարդ Սնոուդենի այն բացահայտումից հետո, որով հատնի դարձավ, որ ԱՄՆ հետախուզությունը վերջին մի քանի տարվա ընթացում գաղտնալսել է իր «դաշնակիցներին»:
ԱՄՆ-ն իրոք չի կարող իրեն այսօր թույլ տալ դաշնակիցներ կորցնել: Առավելևս այս ազատ առևտր գոտին պետք է, որ լուրջ խթան հանդիսանալ ամերիկացիների համար դուրս գալ այն ճգնաժամային իրավիճակից որում, որ հայտնվել են այսօր: Բազմաթիվ փորձագետներ գտնում են, որ այն իրականանալու դեպքում տվյալ համաձայնագրի շրջանակնրում առևտրի ծավալները կհասնեն մինչև համաշխարհային առևտր գրեթե կեսին: Այնպես որ այս մեգ ծրագիրը կարող էր դառնալ և դեռ կարող է դառնալ զոհ ռուսների «չարաճճիության»:
Շատ առաջ չանցնենք նման բաներո կանխատեսելու համար և նշենք, որ Բրույսելից արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցություններին անկախ պատահածից շարունակվելու են, և դրանց հաջորդ փուլը լինելու է Բրյուսելում՝ նոյեմբերի 11-15-ը, սակայն այստեղ պետք է հաշի առնել այն հանգամանքը, որ, պայմանականորեն ասած, երկկողմ հարաբերություններում իրոք կա ճեխք, որն անընդհատ մեծանում է և նմանատիպ մեկ այլ դեպքից հետո Եվրոպացիների, մասնավորապես գերմանացիների համբերության բաժակը կարող է և լցվել: