▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա սիրուն մեռնել էր, մեռնել խայտառակվելով․․․

Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Հաց ու տեսարան կամ խրախճանք ժանտախտի ժամանակ։

Հայկ Նահապետը կամ Սասունցի Դավիթը դժվար ասեին` հաղթելու համար պարտադիր չէ հաղթել Տիտանյան Բելին կամ Մըսրա Մելիքին։

Բայրաքթարներով բեմականացված Մաշտոց ... Ու միք ասի` սիրուն էր, սիրուն բան չկար, քանզի դավաճանների կազմակերպած միջոցառումը ստրուկների համար ապրիորի սիրուն լինել չի կարող, թաղման ժամանակ սիրուն բան չկա` անկախ մեռելի շորից, դագաղի գնից և կամ ողբանվագի ելևէջներից։

Ու՞ր էր Վեհափառն, ու՞ր էին պետականության կազմավորման ակունքներում կանգնածներն, ու՞ր էր պետականության երաշխավոր բանակն, ու՞ր էր մեր պատմությունը ... Գունագե՞ղ էր, այո՛, տոնակատարությու՞ն էր, այո՛, բոլոր կործանումների ամենագունագեղ տոնն, ինչի հետ չեն կարող համակերպվել գոնե սեփական տներն այրած տնավերները, պատերազմի դավից խեղվածները, Բաքվի բանտերի գերիները, սառնարաններում պահվողների մասունքները, Եռաբլուրներում հանգչողները ... Այո՛, կյանքը շարունակվում է, մինչդեռ սա սիրուն մեռնել էր, մեռնել խայտառակվելով։

Արժանապատվություններդ տվեք, կոշիկներս մաքրեմ, սուտ արցունքներով` ոտքերս լվամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее