▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Կուզեի` ԹՇՆԱՄԻՆԵՐՍ լինեին ԱԶՆԻՎ, ՊՈՒՊՈՒՇ ու ԹՄԲԼԻԿ»

 

 Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ   հարցերին պատասխանում է բլոգեր, ՏԱ փորձագետ Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատզայրացրել 

և ո՞րը` զվարճացրել:

-Ազնվորեն…իմ մասին դեռ անեկդոտ չեմ լսել։

- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

- Մանկությունը շատ հարաբերական է՝ տարբեր ամսիներին և տարիքներին փոխվում էին վախերը։ Օրինակ, հիշում եմ, երբ  շատ փոքր էի, տեսել էի «King Kong»  ֆիլմը, և պատկերացնում էի, որ ֆիլմի կապիկը կարող է հայտնվել Երևանում: Փոքր երեխային շատ բան պետք չէ վախենալու համար։ 

 - Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

 -Ես համոզված չեմ, որ թշնամիներ ունեմ։ Ավելին, համոզված չեմ, որ ստորև նշված գծերը հատկանշական են իմ բնավորությանը, բայց կուզենայի, որ  իմ թշնամիները լինեին բարի, ազնիվ, պուպուշ և թմբլիկ։ 

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականումպատրաստ 

են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենցգոհացնի:

-Նման բան  չկա, ոմանք պատրաստ են, ոմանք՝ ոչ։ Մարդկանց դեպքում ընդհանրացումները չեն գործում։ 

-Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:

-Նման դեպքերը այնքան շատ են, որ նկարագրելը օրեր կտևեր։ Ցավոք,  բազմաթիվ նման  դեպքեր արդեն մոռացել եմ։

- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

 -Ընտանիքս, ընկերներս, աշակերտներս, բարեկամներս, 120 համարի երթուղայինի վարորդները, Կասկադում ռոլիկ քշող ծերուկը, կինո Նաիրիի դիմացի դալանի պայուսակներ ու  անձրևանոցներ վերանորոգող մարդը և  ևս մի շարք անպատասխանատու անձնիք:

 - Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. 

Ձերհաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

 -Վերամարմնավորման պատկերացումները միշտ ենթադրել են, որ մարդ միայն կատարում է իր կենսական և կրոնական պարտականությունները, իսկ արդեն վերին ատյաններում են որոշում, թե մարդ ինչպիսի ճակատագիր կունենա հաջորդ կյանքում։ Այնպես որ, մեզանից պահանջվում է հնարավորինս լավ մարդ լինել, ինչը ամենաբարդ մասնագիտությունն է։  

 - Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներիցո՞րն եք նախընտրում:

 -Երկուսն էլ վատ չի լինի ունենալ։ Առանց աշխատասիրության ընդունակությունը շատ հաճախ չորանում ու մեռնում  է, իսկ դատարկ աշխատասիրությունը շատ ժամանակ «աղաչում է» մեզ մեր ճիգերն  ուղղել առավել բեղմնավոր ճանապարհով, որտեղ գոնե մի քիչ ընդունակություն կա: 

 -Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

  -Ոչ,  այդպիսի թևավոր խոսք չկա, որ նկարագրի կյանքի բոլոր վիճակները։ Լինում են կոնկրետ դեպքեր, երբ հիշում ես կոնկրետ խոսքեր, որոնք օգնում են։ Բայց շատ դեպքերում իրավիճակը լավատեսորեն նկարագրող խոսքեր կան.  օրինակ`  Սողոմոնի․ «Սա էլ կանցնի»:

 - Ի՞նչ է Ձեզ համար փողը:

 -Նյութական անկախության հնարավորություն:

- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

 -Միանշանակ կբողոքեի, որ բոլոր գործերս թողած ռեփեր եմ դարձել:

Հեղինակ` Անի ԲԵՔԻՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее