▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքսուալ ՕՐԻԵՆՏԱՑԻԱ. բացատրում է սեքսոպաթոլոգը

 

Սեքսուալ օրիենտացիան բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեքսուալ հակումներով որոշակի սեռի անձանց հանդեպ: 
Գոյություն ունեն սեռական կողմնորոշվածության երեք տեսակներ՝ հետերոսեքսուալ (տարասեռական), հոմոսեքսուալ (նույնասեռական)  և բիսեքսուալ (երկսեռական): 
Հետերոսեքսուալը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի հակառակ սեռի ներկայացուցիչը: Հետերոսեքսուալ կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց: Հոմոսեքսուալը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Հոմոսեքսուալ կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում իրենց իսկ սեռին պատկանող ներկայացուցիչների հետ կենակցելուց: Բիսեքսուալ բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի և իր սեռի, և հակառակ սեռի ներկայացուցիչը:
Բիսեքսուալ կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց:
Մարդու սեռականության ամբողջական պատկերը ստանալու հարցում կարևոր դեր են խաղում անձի հոգեբանական և սոցիալական սեռերի բնութագրումը, սեռական դաստրիարակությունը: Անհրաժեշտ է սեռական կողմնորոշվածությունը տարանջատել սեռական վարքագծից: Ինչպես սեռական կողմնորոշվածությունը, այնպես էլ սեռական վարքագիծը կարող է լինել հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ և բիսեքսուալ: Հարկ է ընդգծել, որ եթե անձը ցուցաբերում է այնպիսի սեռական վարքագիծ, որը միանգամայն տարբերվում է իր սեռական կողմնորոշվածությունից, ապա տվյալ անձի մոտ բացակայում են սեռական կողմնորոշվածությանը բնորոշ հակումները: 
 Օրինակ` բոլոր հետերոսեքսուալներ կողմնորոշվածություն ունեցող անձինք, հայտնվելով այնպիսի միջավայրում, ուր բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչներ (կալանավայրեր, բանակ), կամ զուտ կենսափորձի նպատակով, երբեմն էլ՝ ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդակների ազդեցության տակ, նրանք կարող են ունենալ պատահական սեռական հարաբերություններ նույն սեռի ներկայացուցչի հետ: Այլ ազդակների բացակայության դեպքում հետերոսեքսուալները կամ չեն կիրառում նույնասեռական վարքագիծ, կամ էլ կիրառում են՝ որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով (օրինակ՝ մարմնավաճառները փող վաստակելու նպատակով): Այս դեպքում արդեն հետերոսեքսուալը հանդես է բերում հոմոսեքսուալ  վարքագիծ:
Հեղինակ`  բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Աղբյուր` Glancejournal

Սեքսուալ օրիենտացիան բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զգացմունքային և սեքսուալ հակումներով որոշակի սեռի անձանց հանդեպ: Գոյություն ունեն սեռական կողմնորոշվածության երեք տեսակներ՝ հետերոսեքսուալ (տարասեռական), հոմոսեքսուալ (նույնասեռական)  և բիսեքսուալ (երկսեռական): Հետերոսեքսուալը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի հակառակ սեռի ներկայացուցիչը: Հետերոսեքսուալ կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց: Հոմոսեքսուալը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Հոմոսեքսուալ կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում իրենց իսկ սեռին պատկանող ներկայացուցիչների հետ կենակցելուց: Բիսեքսուալ բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի և իր սեռի, և հակառակ սեռի ներկայացուցիչը:Բիսեքսուալ կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում և՛ տղամարդու, և՛ կնոջ հետ կենակցելուց:Մարդու սեռականության ամբողջական պատկերը ստանալու հարցում կարևոր դեր են խաղում անձի հոգեբանական և սոցիալական սեռերի բնութագրումը, սեռական դաստրիարակությունը: Անհրաժեշտ է սեռական կողմնորոշվածությունը տարանջատել սեռական վարքագծից: Ինչպես սեռական կողմնորոշվածությունը, այնպես էլ սեռական վարքագիծը կարող է լինել հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ և բիսեքսուալ: Հարկ է ընդգծել, որ եթե անձը ցուցաբերում է այնպիսի սեռական վարքագիծ, որը միանգամայն տարբերվում է իր սեռական կողմնորոշվածությունից, ապա տվյալ անձի մոտ բացակայում են սեռական կողմնորոշվածությանը բնորոշ հակումները:  Օրինակ` բոլոր հետերոսեքսուալներ կողմնորոշվածություն ունեցող անձինք, հայտնվելով այնպիսի միջավայրում, ուր բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչներ (կալանավայրեր, բանակ), կամ զուտ կենսափորձի նպատակով, երբեմն էլ՝ ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդակների ազդեցության տակ, նրանք կարող են ունենալ պատահական սեռական հարաբերություններ նույն սեռի ներկայացուցչի հետ: Այլ ազդակների բացակայության դեպքում հետերոսեքսուալները կամ չեն կիրառում նույնասեռական վարքագիծ, կամ էլ կիրառում են՝ որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով (օրինակ՝ մարմնավաճառները փող վաստակելու նպատակով): Այս դեպքում արդեն հետերոսեքսուալը հանդես է բերում հոմոսեքսուալ  վարքագիծ:

Հեղինակ`  բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее