Երեկ Հայաստանը կարելի է ասել հստակեցրեց իր դիրքրոշումը Ղրիմի վրաբերյալ: ՀՀ նախագահ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամաանկ կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք արդիական հարցեր: Այդ հարցերից, սակայն ամենաարդիականը և սպասվածը թերևս հենց Ղրիմի հարցն էր, որին ևս անդրադարձել են երկու նախագահները:
Այսպիով, հեռախոսազրույցի ժամանակ, անդրադառնալով Ղրիմում անցկացված հանրաքվեին, կողմերը արձանագրել են, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Մամուլի հաղորդագրության մեջ շատ հստակ նշված է, որ նման եզրահանգման են եկել կողմերը, այլ ոչ թե կողմերից մեկը, ասել է թե ռուսական կողմը: Այնպես որ, մենք էլ մեր հերթին կարող են եզրակացնել, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ճանաչել է Ղրիմի հանրաքվեի լեգիտիմությունը:
Սա շատ պատասխանատու որոշում է Սերժ Սարգսյանի կողմից: Չմոռանանք, որ Ուկրաինայի տարածքում ապրում են հարյուր հազարավոր հայեր և Հայաստանի ցանկացած դիրքորոշում կարող է ուղղակի անդրադարձ ունենալ այդ մարդկանց վրա: Եթե Ղրիմում ապրում է շուրջ 15,000 հայ, ապա Ուկրաինայի մնացած տարածքում հայերի թիվը, միջին հաշվարկներով, տասնապատիկ ավել է: Դրա պատճառով, անձամբ իմ կարծիքով ավելի ճիշտ կլիներ մի քիչ սպասել` Ղրիմի հարցում հապշտապ որակումներ և գնահատականներ տալուց առաջ:
Մյուս կողմից, սակայն, եթե համեմատականներ տանենք Կոսովոյի հետ, ապա հարկ է նշել, որ երբ Կոսովոն միքանի տարի առաջ անկախացավ, մենք այն ժամաանկ էլ կարծես ողջունեցինք ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նույնիսկ ամեն պատեհ առիթի Կոսովոն ներկայացնում էինք, որպես նախադեպ Արցախյան հակամարտության կարգավորման համար, բայց դրա հետ մեկտեղ մենք այդպես էլ այդ երկիրը պաշտոնապես չճանաչեցինք` ելնելով Սերբիայի և Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների կոնյուկտուրայից:
Այնպես, որ հաշվի առնելով նույնիսկ Սարգսյան-Պուտին երեկվա հեռախոսազրույցը`կարելի է ասել, որ առայժմ Հայաստանի վերջնականապես, դե յուրե չի ճանաչել Ղրիմի` Ռուսաստանին միանալու որոշումը: Ճիշտ է մենք խոսում ենք զուտ իրավական հարթության մասին քանի որ այնուամենայնվ դե ֆակտո մենք արդեն ճանաչեցել ենք այդ որոշումը, բայց հաշվի առնելով այն ինչ քիչ առաջ ասացի` առկա է մեղմացուցիչ հանգամանք:
Այժմ պետք է հուսալ, որ Ուկրաինայի իշխանությունները, որոնցից առնվազն մի մասը բաղկացած է ազգայնականներից, չեն դիտարկի սա որպես թշնամական քայլ Հայաստանի կողմից և չեն հալածի հայ համայնքին, որի վտանգը միանշանակ կա: Բայց դե իրավիճակն էլ այսօր այնպիսին է, որ Հայաստանը առանձնապես ելք էլ չունի չեզոքություն պահպանել: Ներկայիս աշխարհաքաղաքական պայքարում, երբ մեր դաշնակիցը, թե´ ռազմական, թե´ տնտեսական թե´ առհասարակ բոլոր առումներով հանդիսանում է Ռուսաստանը, տրամաբանական էլ չէ, որ մենք գործենք ի հեճուկս Ռուսաստանի…