▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիան բնավ միակ երկիրը չէ, որն արժանի է միջազգային հանրության պատշաճ ուշադրությանը


Այսօր այնպիսի տպավորություն է, որ Սիրիական ճգնաժամից զատ միջազգային հանարությունը ուրիշ ոչ մի լուծելու հարց չունի: Աշխարհում այնքան խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, որոնք արժանին են առնվազն Սիրիական հակամարտությանը նվիրված ուշադրությանը, որ ասելու չէ: Ո՞վ է այսօր խոսում Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունում տիրող հումանիտար աղետի և մասսայական բռնությունների մասին, ո՞վ է փորձում ինչ-որ միջազգային համաժողով կազմակերպել և փորձել հաշտեցնենլ այդ երկրում ապրող մահմեդական և քրիստոնյա համայքներին: Վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ աշխարհում անգամ չգիտեն էլ, թե որտեղ է այս երկիրը գտնվում աշխարհի քաղաքական քարտեզի վրա, բայց փաստը մնում է փաստ, որ այդ երկրում մարդիկ պակաս արժեքավոր չեն քան Սիրիայում կամ էլ աշխարհում մեկ այլ տեղ ապրող մարդիկ: 

Շատ չխորանալով այս երկրում տիրող քաոսի ամբողջ ժամանակագրության մեջ` կնշեմ միայնայն որ 2012 թվականից ի վեր այնտեղ տեղի են ունենում լրջագույն բախումեր մահմեդականների և քրիտոնյաների միջև: Իշխանությունն անցնում է ձեռից ձեռք և այդ ընթացքում տուժում են հասարակ քաղաացիներ երկու հիմնական համայնքներից: Մահմեդականներն անհամեմատետ ավելի քիչ թիվ են կազմում շուրջ 15%, մինչդեռ քրիստոնյական համայնքը կազմում է երկրի բնակչության շուրջ 80%-ը: Երկրի բնակչությունն ի դեպ ընդհնարուր առմաբ կազում է 4,5 միլիոն: Սակայն հարկ է նշել, որ բախումնրի ծավալներն անհամեմատ աճեցին այս տարվա հունվարի10-ից հետ, երբ հրաժարականի դիմում ներկայացրեց երկրի առաջին մահմեդական նախագահ Միշել Ջոտոդիան և պարզապես փաչեց սեփական երկրից: Դրանից հետո մահմադական բնակչությունը սկսեց իր մաշկվի վրա զգալ քրիստոնյաների վրեժը, որոնք իրենց հերթին ենթարկվում էին մեծ ճնշումների Ջոտոդիայի իշխանության գալուց ի վեր: 

Այս իրավիճակում Աֆրիկյան միության և ֆրանսիական շուրջ 6500 հոգանիոց զորախումբը գտնվում է այդ երկրում, որն իբր պետք է կայունացնի իրավիճակը: Մինչդեռ վերջին 2 ամսվա ընթացքում ավելի քան 65.000 մարդ գումարվել են երկրից լքած բազմահազարանոց փախստականերին, որոնք մեծամասամբ գնացել են Չադ: Ամեն օր տարբեր միջազգային կազմակերպություններ և հասարակական կազմակերպություններ հաղորդում են նոր բռնությունների մասին: Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունում միջազգային խաղաղապահ զորքերին չի հաջողվում կանխել ներկայումս տեղի ունեցող մահմեդականների հանդեպ էթնիկ զտումը:

Երկրում այսօր հասունացել է իսկական հումանտիր աղետ. 1.25 միլիոն մարդ սննդի կարիք ունի, իսկ Պարենի համաշխարհային կազմակերպություն կարողանում է կերակրել շուրջ 150,000-ին` գնելով բավական թանկ սնունդ հարևան Կամերունից, քանի որ մույս ուղղություններով ճանապարհները վտանգավոր են և ենթարկվում են թալանի: Ըստ ֆրանսիական զորքերի հրամանատարության, սակայն վիճակը երկրում գնալով կայունանում է, բայց այս մոտեցմանը վերջերս հակադարձել է Human Rights Watch-ի արտակարգ իրավիճակների տնօրեն Փիթեր Բուկարտը (Peter Bouckaert), ով ասել է մասնաորապես հետևյալը. «Ֆրանսիացիք պնդում են, որ իրավիճակը կայունանում է, բայց պետք է ընդունել, որ իրավիճակը կայունանում է այնտեղ, որտեղ ոչ մի մահմեդական չի մնացել»: 

Ահա թե ինչ է իրականում կատարվում Կենրոնական Աֆրիկյան հանրապետությունում: Իրականում այստեղ մեղադրել ինչ-որ կոնկրետ համայնքի, և ասել, որ այդ մարդիկ վատն են և համարել հարցը փակված սխալ է: Այսօր հարձակման են անցել քրիտոնյաները, իսկ երեկ հարձակվողի դերում մահմեդականներն էին: Կարծում եմ սա պարզապես ձախոխված պետության (failed state) դասական օրինակ է, որը չի կարողանում համակարգել երկրի բնականոն գործունեությունը և պահպանել ներքին ներդաշնակությունը տարբեր էթնիկ, կրոնական համայնքների միջև: Միևնույն ժամանակ Այստեղ մեղավոր կարելի է համարել, Միջազգային հանրությանը, որն իր երեսպաշտական, կրկնակի ստանդարտներով միախառնված քաղաքականությամբ անտեսում է մի ամբողջ ժողովրդի տառապանքը` խոսելով ժողովրդավարության, քաղաքակարթության և այլ նմանատիպ երևույթների մասին:

Հ.Գ. Ի դեպ, Չադի մեծահոգությունը ընդունել բազմահազարանոց, հավատակից փախստականների, կարող է շատ թանկ նստել սեփական երկրում սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Ի վերջո Չադը համարվում է ամենաաղքատ երկրներից մեկն աշխարհում:

Հայկ Թամրազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее