Սովետական կարգերի ժամանակ, երբ Յուրի Վարդանյանը համաշխարհային սպորտի նախաշեմին էր և հնարավորություն ուներ արտասահման հաճախակի մեկնել, նա որոշեց զբաղվել սրտի կլապանների առևտրով,- Գրիգոր Հակոբջանյանի նամակը մեջբերելով գրում է pressing.am-ը:
Ըստ նամակագրի` Յուրի Վարդանյանի առաջին քայլը եղել է Five Star Import-Export Company-ի բացելը, որը պետք է զբաղվեր նախկին Սովետական Միության Միջին ասիական հանրապետություններից գունավոր մետաղների սպառումով: Ինքնստինքյան պետք էին ներդրողներ: Բայց ժամանակի ընթացքում առանց որևէ իրական գործունեություն ծավալելու բավականին մեծ գումարներ փոշիացան:
Մյուս իմիգրացիայի ասպարեզում խաբվածներից մեկն էլ Յուրայի համաքաղաքացի ընկերոջ աները` Միյասնիկն է եղել, ով բավականին ունևոր է եղել:
«Օր օրի մարդիկ, ովքեր հավատում և վստահում էին Յուրային, սկսեցին խուսափել նրա հետ շփվելուց և առավել ևս գումարային հարաբերություն ունենալուց` նրանից խաբվելու մտավախությունի: Բայց մնացել էին հատ ու կենտ մարդիկ` ովքեր չէին ուզում հաշտվել նրա նոր վաստակած իմիջի հետ:
Դրանց թվում էր հանգուցյալ Վարդգես Համբարձումյանը (թոթոլ Վարդգեսը), ով հանդիսանում էր ֆաբրիկայի երկար տարիների Լենինականի կոշիկի ֆաբրիկայի գլխավոր տնօրենը: Նա նույնպես հանդիսացավ Յուրայի ֆինանսական զոհերից մեկը»,- նշել է Գրիգոր Հակոբջանյանը` հավելելով.
«Յուրայի ընկերները, ովքեր պետք է գային ԱՄՆ, որոշել էին և ժամանակի ընթացքում նրան էին ուղարկել արժեքավոր ունեցվածքներ` ոսկեղեն, իկոնաներ և այլ իրեր առ ի պատրաստություն իրենց ընտանիքներն ԱՄՆ-ում հետագա հաստատման համար, սակայն Յուրան պատրվակ մեջբերելով, իբրև թե ԱՄՆ մաքսատունը գանձել է բարձր հարկ, նրանց փոխանցել է իսկական արժեքի միայն 25 տոկոսը»:
ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Յուրի Վարդանյանի հետ` նրա դիրքորոշումը այս նամակի մասին իմանալու համար, սակայն ապարդյուն, Սպորտի և երիտասարդության նախարարի հեռախոսն անհասանելի էր: