Այս օրերին Արևմուտքի և Ռուսատանի միջև տեղի է ունենում աննախադեպ տեղեկատվական պատերազմ: Երկու կողերից մենք ամեն ժամ, ամեն օր լսում և կարդում ենք տեղեկատվություն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Կողմերի լուսաբանումը տարբեր իրավիճակների մասին տարերվում է հիմնովին. այնպիսի տպավորություն է, որ խոսքը միանգամայն տարբեր պետությունների, տարբեր իրադարձությունների մասին է:
Մի կողմից Ղրիմի հանրաքվեն և պայքարը կիևի դեմ Ռուսաստանը ներկայցնում է, որպես պայքար ղրիմցիների կողմից իրենց ազատությունների և անվտանգության համար ընդդեմ Կիևում իշխանությունը զավթած ֆաշիստական-ծայրահեղական խմբավորումների կողմից, իսկ մյուս կողմից Արևմուտքում այս ամենը ներկայացվում է ռուսական ագրեսիա Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, այն բանից հետո, երբ Ուկրաինայում իշխանության եկան նոր, ժողովրդավարական եվրոպամետ գործիչներ: Մի խոսքով երրորդ կողմի համար պատկերը անհասկանալի է:
Այսօր «WashingtonPost» պարբերականը տեղադրել է հոդված, որտեղ ասվում է, որ Ղրիմի թաթարները ահ ու սարսափի մեջ են ապրում այն մտքից, որ Ռուսաստանը «պատրաստվում է անեքսիայի ենթարկել Ղրիմը»: Նույնիսկ պատկերը ներկայացվում է այնպես, որ թաթարները գիշերները չեն քնում և հերթապահում են իրենց մզկիթների մոտ, քանի որ վախենում են ռուսական զորքից և առավելևս վախենում են, որ իրենց կրկին կարտաքսեն «իրենց պատմական հայրենիքից»: Այս մասին թերթին իբր ասել է Տակտալի Ջամի (Taktali Jami) մզկիթի իմամ Մուսա Նազիզը : Այլ կերպ ասած իրավիճակը ներկայացվում է այնպես, թե իբր համայնքն ամբողջությամբ դեմ է միանալ Ռուսաստանին, և թաթարների օրերը հաշված են այդ թերակղզում: Իսկ մեկ այլ ամերիկյան աշխարահռչակ լրատվամիջոցը` CNN-ը, Ղրիմում ապրող մի ռուս տղայի մասին օրերս պատրաստել էր մի ռեպորտաժ, ով դեմ էր արտահատվում Ղրիմի` Ռուսաստանին միանալու հեռանկարին: CNN-ի հեռուստամեկնաբանը ռեպորտաժի վերջում եզրակացրեց, որ «Ղրիմի բնկաչության մեծ մասը դեմ է Ռուսաստանին միանալու գաղափարին»:
Հիմա տեսեք, Ռուսաստանն իր հերթին այս օրերի ընթացքում ներկայացնում է բազմաթիվ ռեպորտաժներ, որոնցից «պարզ է դառնում», որ ղրիմցիների գերագշիռ մեծամասնությունը կողմ է դառնալ Ռուսաստանի սուբյեկտ: Ինչ վերաբերում է թաթարներին, ապա Ռուսաստանն ամենաբարձր մակարդակներով երաշխավորում է այդ համայնքի անվտագությունը և խոստանում ազգային-մշակութային լիարժեք ինքնավարություն, եթե երկրամասի բնակչությունը գալիք հանրաքվեի արդյունքում որոշի միանալ իրենց «պատմական հայրենիքին»: Ըստ ռուսական մամուլի, թաթարների հետ որոշ թյուրըմբռնումը հարթելու համար, երեկ տեղի է ունեցել նույնսիկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ղրիմ-թաթարական մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևի հեռախոսազրույցը, որը գնահատվել է «շատ կառուցողական և արդյունքավետ»: Կարճ ասած ռուսների տեսանկյունից ղրիմի թաթարներին ըստ երևույթին ոչինչ չի սպառնում և դեռ մի բան էլ նախատեսվում է, որը համայնքի իրավունքներն ու լիաղորությունները զգալիորեն կընդլայնվեն:
Դե այժմ ասացեք, թե ու՞մ հավատալ այս պարագայում: Սա ի դեպ շատ փոքր քաղված էր այն ահռելի տեղեկատվական հոսքից, որի տեմպն ու քանակն դեռևս չի նվազում: Անձամբ ես ոչ մի հիմք չունեմ որևէ մեկին նախընտրություն տալու համար, հետևաբար չեմ կարող ասել, թե ում ասածն է ավելի խելքին մոտ: Ասում եմ մի քիչ խելքին մետ, որովհետև վստահ եմ,որ երկու կողմերն էլ զբաղված են բացարձակ քարոզչությամբ: Ի դեպ այս համատեքստում կարծում եմ պետք է ըստ արժանվույն գնահատել ռուսական կողմի աճը համեմատած նախորդ տարիներ հետ: 2008թ-ի Վրաց-օսական պատերազմի ժամանակ ռուսները պարտրաստ չէին Արևմուտքի տեղեկատվական գրոհին դիմակայել, իսկ այս օրերին նրանք հավասարը հավասարին պայքարում են իրենց «վիտուալ» կամ էլ «թվային» հակառակորդի դեմ:
Ինչևէ, վերադառնալով բուն թեմային, նշենք, որ միշտ էլ նման պարագայում ամեն մարդ ինքն է որոշում, թե որ կողմի հաղորդած լուրն ընդունի ի գիտություն և ձևավորի իր կարծիքը, բայց պետք է գիտակցել մի պարզ իրականություն, որ երկու կողմն էլ խաբում են և անում են դա առանց երկմտելու: