▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածաշրջանի խաղաղությամբ գերզգայուն Իրանը...

Հայ-ադրբեջանական զինական բախումների վերսկսման լուսարձակում

Իրանը պաշտօնական յայտարարութեամբª արտգործնախարարութեան խօսնակի միջոցով, երէկ իր խոր մտահոգութիւնն արտայայտեց ադրբեջանա-հայկական շփման գծում զինւորական ու զինական հակամարտութեան բռնկման առթիւ:

ԱԳՆ-ի խօսնակ Ջաբեր Անսարին յայտարարութեան ընթացքում ընդգծել է հետեւեալը.

-Մինչ տարածաշրջանը ականատեսն է ծայրայեղական խմբերի պատճառած արհաւիրքներին եւ որ շրջանի համար խիստ անհրաժեշտ է խաղաղութիւնն ու կայունութիւնը, Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների սաստկացման մասին լուրերը խիստ մտահոգութեան տեղիք են տալիս Իրանի Իսլ. Հանրապետութեանը:

Յայտարարութեան մէջ խօսնակը նաեւ զսպւածութեան կոչ է արել հակամարտող կողմերին, որպէսզի խուսափեն իրավիճակի վատթարացմանը տանող քայլերից եւ ջանքեր ի գործ դնեն խաղաղութեան վերականգնման ուղղութեամբ՝ միջազգային միջամուխ կազմակերպութիւնների Իրանի Հանրային ռադիօն եւս վերոգրեալ լրատւութեան աւարտին, առանձնաբար իրազեկեց, որ. ... Թուրքիան, ադրբեջանա-հայկական զինական բախումների առչնութեամբ հովանաւորում է արդբեջանական կողմին...:

Ռադիոհաղորդումը, ապա, աւելացրել է, որ. ՙԻրանի արեւելեան Ատրպատականի նահանգապետը տեղեկացնում է, թէ սահմանային Խոդաաֆարին շրջանում եւս գնդակոծման հետեւանքով որոշ ենթակառուցւածքներ են վնասւել...՚:

Իրանի Իսլ. Հանրապետութեան կառավարութեան պաշտօնաթերթ ՙԻրան՚-ը եւս իր այսօրւայ ապրիլի 3-ի թիւ 1 վերնագիրը յատկացրել է նոյն խնդրինª մեծադիր նկարով...: Այսպիսով Իրանի գերզգայնութիւնըª ընդհանրապէս տարածաշրջանի, եւ տւեալ դէպքումª իր հիւսիսային շրջանի երկու հարեւան երկրների տարածքներում անվտանգութեան պահպանման հարցում ակնբախ է դառնում:

Մի հարց, որը մշտապէս բարձրաձայնւել է Իրանի կողմից, իր հաւասարակշիռ քաղաքականութեան շնորհիւ, որ բազմիցս ցուցաբերել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի Իրանը, սակայն, խիստ զգայուն է իր յարակից սահմաններում տարածաշրջանային ու միջազգային խաղացողների անհարկի միջամտութիւնների հարցում:

Իրանի Հանրային ռադիոյի կողմից Թուրքիայի կողմնակալութեան մասին տեղեկատւութիւնը անուղղակիօրէն ընդգրկում է միեւնոյն պատգամըª ուղղւած նոյն Թուրքիային, որպէսզի վերջինս խուսափի շրջանում արտաքին ուժերի սադրիչ ներգրաւման համար ենթահող պատրաստելուց:

Չէ որ այդ առումով հէնց Թուրքիան ՙհարուստ փորձ՚ է կուտակել սիրիական ճգնաժամում, տարածաշրջանը տեռորիստական-ծայրայեղական խմբերի ու բանակների ասպարէզը դարձնելով: Իրանը նաեւ քաջատեղեակ է Թուրքիայի հակառուսական վերջին ժամանակաշրջանի դաւադիր տրամադրութիւնների ծալքերին, որոնք եւ կարող են նոր կերպաւորմամբ դրսեւորւել ասենք, Ղարաբաղեան թնջուկում:

Այնպէս որ Ադրբեջանի կողմից նորագոյն ոտնձգութեան հիմքում թուրք- ադրբեջանական համատեղ սադրանքի մասին կարծիքները աւելիով են իրատեսական դառնում:

Իսկ Իրանի Իսլ. Հանրապետութիւնն ելնելով իր իսկ անմիջական սահմանների անվտանգութեան ու կայուն խաղաղութեան սկզբունքներից  բոլոր պատճառներն ու հիմքերն ունի նաեւ գործնական աշխոյժ քայլերի դիմելու միեւնոյն խաղաղութեան ամրակայման նպատակով:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее