▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիեզերք է ուղարկվել 35 լեզուներով թարգմանված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հայտնում է․ «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։


Ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Հ.Գ. 1975 թվականի հունվարի 10-ին առաջին անգամ թանգարանն իր դռները բացեց այցելուների առաջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее