▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում պահանջում են հեռացնել հայատառ գրությամբ ցուցանակը

 

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը արշավ է սկսել Թուզլուջայում փակցված հայատառ գրությամբ ցուցանակը հանելու համար:
Կազմակերպության նախագահ Գյոքսեք Գյուլբեյը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20 թթ Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել: Ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:
Գյուլբեյը հայտարարել է,  որ իրենք պատրաստվում են պայքարը տեղափոխել իրավական դաշտ և այս հարցով դիմելու են կառավարություն ու Իգդիրի նահանգապետարան: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Նշենք, որ օրերս Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:
Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը արշավ է սկսել Թուզլուջայում փակցված հայատառ գրությամբ ցուցանակը հանելու համար:Կազմակերպության նախագահ Գյոքսեք Գյուլբեյը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20 թթ Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել: Ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:

Գյուլբեյը հայտարարել է,  որ իրենք պատրաստվում են պայքարը տեղափոխել իրավական դաշտ և այս հարցով դիմելու են կառավարություն ու Իգդիրի նահանգապետարան: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:Նշենք, որ օրերս Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են ամրացվել:Ըստ թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած նաև հայերեն գրությանը: Վերջինս, նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, ավելացրել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով:

Աղբյուր`    Ermenihaber

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее