▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել». Սերժ Սարգսյան

«Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են՝ արդեն 30 տարուց ավելի: Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև, 90-ականների կեսերին, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ՝ տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ՝ իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին»,- այս առնչությամբ հավելեց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց նաև՝ այնուհանդերձ, ամենակարևորն այսօր դա չէ։

«Իմ կարծիքով՝ ամենակարևորը դա չէ, ամենակարևորն այն է, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը: Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել, որի գիտակցումը ժողովրդի մեջ դեռ ամբողջովին չկա»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի զրույցը լրագրողների հետ՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թարմացված․ Ըստ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհրաժեշտություն է, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե Հայաստանի կառավարիչն ինչ տեքստով ու ինչ տեսքի պայմանագիր է պատրաստվում կնքել Ադրբեջանի հետ:

«Սկսած 90-ականների կեսերից՝ խոսում էի փոխզիջումների, խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին։

Ոչ միայն հարցազրույցներում, այլև ԱԺ ամբիոնից եմ հայտարարել, որ Աղդամն իմ հայրենիքը չէ, իսկ որոշ ժամանակ առաջ մարդիկ, որոնք իրենց համարում են հայրենասեր, շատ բան իմացող, Հայաստանի ապագայի մասին մտածող, Աղդամում նկարվում էին և ասում էին՝ Աղդամը մեր հայերնիքն է, իրենց կարծիքով՝ խայթում էին ինձ՝ չհասկանալով, ոիր հիմարություն են խոսում, և վերջն այսպիսին է լինելու։

Բայց մենք իրականության մեջ, կոնկրետ ես՝ չգիտեմ, թե ինչ տեքստ ու տեսք ունի այն խաղաղության պայմանագիրը, որը պատրասվում է կնքել Հայաստանի կառավարիչը։ Միայն որոշակի արտահոսքերից, այլ երկրների մամուլից ենք եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ։ Ուրեմն, ինչպե՞ս կարելի է դա կոչել խաղաղության պայմանագիր։ Եթե այդպիսի պայմանագիր կնքվի, ապա այդպիսի պայմանագիրը ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է:

Այսօր, եթե Նիկոլ Փաշինյանը պարտադրված խաղաղության պայմանագիր կնքի, կհամարվի կրկնակապիտուլյանտ: Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի, սա ակնհայտ է»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Թարմացված․Բյուջեի և մասնավորապես` ՊՆ-ի բյուջեի մասին հարցին պատասխանելով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց` եթե, ըստ Փաշինյանի, ամեն ինչ այդքան լավ է, աննախադեպ է, բա ինչու է ամեն ինչ այսքան վատ:

«Երբ որ համեմատում ենք, օրինակ, 2015 թվականի հետ, այդ ժամանակ 122 մմ-անոց մեկ արկն արժեր 600 դոլար, հիմա` 1800 դոլար: Հիմա մեծ ու փոքր բյուջեներն ինչպե՞ս իրար հետ համեմատել: Բացի դրանից, մենք այդ տարիներին ստանում էինք շատ մեծ չափերի օժանդակություն, մեզ անվճար զենք ու զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչը անվանեց «մետաղի ջարդոն»: Էդ «մետաղի ջարոդն»-ները հիմա Ուկրաինայիում արդյունավետ աշխատում են: Մենք տասնամյակներ այդ փոքր` իրենց կարծիքով բյուջեներով, կուտակել էինք հսկայական քանակությամբ զինամթերք, այնքան, որ միլիարդներով հանձնեցին Ադրբեջանին: Այսինքն, ինչքան պիտի ավելացվի բյուջեն, որ գա, հավասարվի այն ժամանակվա մեր բանակների կարողություններին: 3 տարում չկարողացան առաջնագիծ կահավորել: Եվ եթե միայն այսօրվա բյուջեն, որ գոյություն ունի, ամբողջը ծախսեն առաջնագծի կահավորման վրա, երևի թե հազիվ բավարարի»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее