Մայր Աթոռում էր նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը: Լրագրողը հարցրեց` եթե դուք այստեղ եք, նշանակում է` ձեր մեջ եղած տարաձայնություներն արդեն հարթվե՞լ են: «Մեր մեջ տարաձայնություններ չեն եղել, դուք եք հնարում»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը: *** |
Ձեր առաջնորդը` Փաշինյանն էր սպառնում, որ եկեղեցուն պետք է ծնկի բերել, Մայր Աթոռի բակում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցում հիշեցրեց լրագրողը: -Իմ առաջնորդը նաև ձեր առաջնորդն է,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը: *** |
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին լրագրողները հիշեցրեցին, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են մասնակցել Մայր տաճարի արարողություններին՝ իրենց իշխանության մասնակցության պատճառով: Ի պատասխան` Քոչարյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք: Ամեն մեկն իր սրտի հետ պետք է որոշում կայացնի, թող նախկին նախագահներն իրենց սրտի հետ որոշումներ կայացնեն»: *** |
«Ես ամեն ինչ ասացի, կարող եք կնոջիցս էլ հարցազրույց վերցնել»,- Մայր Աթոռի բակում լրագրողի հետ զրույցում հեգնեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Երբ լրագրողը բարևեց նրա կնոջը` Լուսինեին, Քոչարյանը կտրուկ ընդհատեց. «Վերջ, վերջ»: |
«Մեր ու եկեղեցու մեջ տարաձայնություններ չեն եղել, դուք եք հնարում». ՔՊ-ականը՝ լրագրողներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet