▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խզարել, լոքշ...նաև այսպիսի բառեր կհանդիպեք իմ գրքում. Կարեն Անտաշյան

-Խզարել, լոքշ, լեվել, ֆեյսբուք,-այսպիսի բառեր կհանդիպեք իմ գրքում,-ասում է Asekose.am-ի CV հաղորդման հերոսը` մեր դարաշրջանի պոետ Կարեն Անտաշյանն ու ավելացնում` Ի՞ նչ է նշանակում Նարեկացուց, Շեքսպիրից, Դանթեից, Թումանյանից, Չարենցից հետո 21-րդ դարում գրել բանաստեղծություն:

Asekose.am-ի CV հաղորդման ընթացքում Կարեն Անտաշյանը խոսում է «Ծիլի-Ծով»-ի, «Գրանիշի»-ի, առհասարակ` ժամանակակից հայկական գրականության մասին ու այլ հարցերի վերաբերյալ:

Հեղինակ և վարող` Նարեկ Բախտամյան

Կարեն Անտաշյանի վերջին գիրքը` «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմաբ. լեզվական տարբեր փորձարարություններով ստեղծագործող բանաստեղծն իր հայեցակարգը մեկնաբանում է հետևյալ բնաբանով՝ «Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն է»:

Asekose.am-ի CV հաղորդումը
դիտեք նաև Լայմ TV-ի եթերում` շաբաթ -16.00-ին, կրկնությունը` երկուշաբթի- 16:30-ին, հինգշաբթի- 15:30-ին


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
CV далее