
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չնայած երեկ «Իմնեմնիմիի» եթերում թեմային անդրադարձել ենք, բայց միևնույն ա դեռ շարունակում եմ ապշել հանրության մի մասի արձագանքից, սա ուղղակի աբսուրդ ա, անհավատալի իրականություն ա, որտեղ մենք ապրում ենք:
Երեխեքի՝ ԵՐԵԽԵՔԻ հետ աշխատող դպրոցի տնօրենի մասնակցությամբ թմրանյութ օգտագործելու տեսանյութ ա հայտնվում համացանցում: Էդ կինը չի հերքում թմրանյութ օգտագործելու փաստը, բայց ասում ա, որ իր նախկին ամուսինն ա դա հրապարակել իրեն «վարկաբեկելու» համար: Դրանից հետո բազմաթիվ ԿԱՆԱՅՔ ու տղամարդիկ, որոնք հաստատ կամ երեխեք ունեն կամ կունենան, մտնում են ու արդարացնում ես կնոջը, գրում են «դու բարձունքում ես», «մենք Ձեր կողքին ենք», «Ձեր ձեռքերում են մեր երեխաների ապագան»: Արա չեմ ուզում հավատամ, որ ես տենց մտածող մարդկամց հետ նույն հայրենիքն ունեմ.... Այսինքն ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ թմրանյութ օգտագործելը օքեյ ա, իսկ դա հրապարակելը ք՞խ:
Հ.Գ. Ընդհանրապես տղամարդկային կամ մարդկային չի կնոջը սպառնալը դրա մասին անգամ խոսք չկա, բայց արա ձեր համար օքեյ ա, որ ձեր/մեր երեխեքի հանրակրթությամբ զբաղվողը պիպետկով ուռի՞»:
Լրագրող Սյուզի Բադոյանն էլ գրել է․ «Բա Սերժի վախտով նարկոշ կին լիներ, հետն էլ կրթօջախի տնօրեն ու սենց մարսվե՞ր․․․ էսքան աջակից կնանիք կունենար էդ ՀԵՐՈՍԸ, հա՞․․․ Դրել թնդանոթի ծերին, կրակել էին..ՉԿԱՍԿԱԾԵՔ․․․հենց ինքը` Նիկոլը թեման նենց կքշեր, որ Տարոնից բռնած խայտառակ կլիներ ՀՀԿ-ն․․․
Բայց հիմա նենց մի փեշ են վրա բերում, նենց սատարում են , մի նենց էլ սլաքները շեղում են ամուսնու վրա, հետն էլ ուղղորդված քշում թեման նենց, որ մարդուն վաղը ձերբակալեն, կնոջը դարձնեն զոհ․․․
Մեղա Աստծու․․․Հիմա ձեր ուզածը որն էլ, որ էս կինը վաղը հանգիստ խղճով մտնի կրթօջախ, սովորականի պես շարունակի աշխատել, ու վայելել հանրային աջակցություն , հա՞․․․ Բա ապահովեք մյուս կանանց էլ , հետ չմնան, հետո ինչ պիպետկա մենակ էս կնոջ ձեռքում ա ֆիքսվել .. բա մյուս թմրանյութ օգտագործողներին ինչ պակաս կնանիք են, տեր կանգնեք լրիվ խայտառակվեք վերջնականապես, ինչ տարբերություն .. եթե էդքան խղճահարված եք․․․Կարդում ես գժական գրառումները ու մոտդ ընկալում է ձեւավորվում` թե մեր երկրում սա վաղուց նորմալ բան ա դառել, դու ես հետամնաց, ռիթմից ընկած ես ու չես հետեւում թրենդերին․․․
Մեղա Աստծու․․․Մենք չենք ուզում էդ կնոջը թիրախավորենք, բայց էդ կինը չպիտի շարունակի երեխաների հետ աշխատել, ինձ թվում է սա շատ տրամաբանական է ու բխում է երեխաների շահերից , հանրային շահից․․․»։


