Էդուարդ Բաբայանի ախրանիկները խոչընդոտում են լրագրողին։ Ըստ համացանցում տարածված տեսանյութերի՝ քարոզարշավի ընթացքում Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին ուղեկցող անձինք խոչընդոտել են լրագրողի մասնագիտական աշխատանքը։
Նշենք, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք Աբովյան համայնքի ավագանու ընտրություններն Էդուարդ Բաբայանը մասնակցում է՝ գլխավորելով «Գործարար» կուսակցության ցուցակը։


