▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք». Էդգար Ղազարյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ այսօր դուք պետք է գաք ԱԺ, մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեք: Այն նախարարությունը, որը պատասախանատու է վարորդական իրավունքի վկայական տալու հարցում, վերահսկում է մեքենաների տեխնիկական համապատասխանությունը, վերահսկում ճանապարհները և այլն, ու մի օրում ՀՀ 9 քաղաքացի է մահանում, էդ ոլորտի նախարարը չի կարող հաջորդ օրը պաշտոնավարել»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

Նախարարը պատասխանեց. «Կառաջարկեի՝ հարցը տալուց ճշգրտեիք նախարարության գործառույթն ու վստահ լինեիք, որ ձեր հարցադրումը տալիս եք այն անձին, ով ունի պատասխանատվություն: Դեռ կա վարույթ, դեռ մեծ հարց է՝ ով է պատասխանու, որն է պրոբլեմն ու ինչու է տեղի ունեցել վթարը»:

Նախօրեին հայտնել էինք Ուշիի ոլորաններում խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին:

***

Բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Բիոմետրիկ անձնագրերն ի սկզբանե կեղծված են, կեղծել եք: ՀՀ-ում մոր կաթի հետ մեծացող երեխան Խոր Վիրապը պատկերացնում է Արարատի պատկերով. սերունդներ են դաստիարակվել, սերունդներն իրենց աչքով են տեսել, իսկ դուք կեղծել եք էդ անձնագիրը»:

Նախարարն ասաց. «Ինձ համար ցավալի է, որ մենք Խոր Վիրապը գնահատում ենք ոչ թե որպես հոգևոր կենտրոն, այլ միայն ուզում ենք այն տեսնել Արարատի պատկերով: Խոր Վիրապն անձնագրում նկարագրված է որպես ՀՀ Արարատի մարզի կարևոր հոգևոր կենտրոն»:

***

«Գայթակղությունը մեծ է՝ հարցնելու՝ նոր անձնագրերի ատամհատիկը ե՞րբ եք անելու, որովհետև էնպես եք նշում, որ թվում է՝ հայ ժողովուրդը դրանից մեծ տոն, մեկ էլ Ավարայրում է ունեցել»,- ԱԺ հանձնաժողովի նիստում դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

ԱԺ հանձնաժողովի նիստում անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տան խուզարկությանն ու դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է: Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում. ինչքան էլ քննչականը մտնում խուզարկում, խուզարկում է, մի 3-4 հարկ չի հասցնում խուզարկել, ամեն անգամ մտնում, խուզարկում է»:

***

«Ցույց եմ տալիս Փաշինյանի ժողովրդավարության իրական երեսը: Նկարներից մեկում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել քաղաքացիների վրա, մյուս նկարում տիկին Գոհարն է, ում Եռաբլուրում քաշքշել են, այստեղ Եսայու մատներն են, որոնք կտրվել են հունիսի 12-ի չարաբաստիկ օրը, իսկ սա Արմանն է, ում երեսին կարմիրբերետավորի կոշիկի հետքն է»,- ԱԺ հանձնաժողովի նիստում դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Անուշ Միրզոյանը՝ ցույց տալով լուսանկարներ:

«Մենք իրավական պետություն ենք ու իրավապահ համակարգն է պատասխանատու՝ գնահատականներ տալու համար»,- մասնավորապես նշեց նախարարը:

Հասարակություն ավելին