▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցուն Սիսիանի զինվորական հոսպիտալում են պահում, փայփայում են»...Ով է նա ...

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Կնոջը վիրահատում են, ադրբեջանցուն Սիսիանի զինվորական հոսպիտալում են պահում, չեն տարել ԱԱԾ մեկուսարան: Փայփայում են, որ խնամքով հանձնեն, պապան չնեղանա»:

Դիտեք նաև՝

***

Կարդացեք նաև՝ Ֆակտորը գրում է.

«Լաչինի ուղղությամբ մեր զինծառայողի անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»,- այս  մասին ասվում է Ադրբեջանի  գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Սոցիալական ցանցերում  տարածվել է տեղեկատվություն Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի զորամասերից մեկում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայող Նասիմի Ռասիմ օղլու Մուսաևի անհետացման մասին։ Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, Նասիմի Մուսաևի ծառայության վայրում բացակայության և նրա գտնվելու վայրը պարզելու անհնարինության պատճառով, նրա նկատմամբ սկսվել է որոնում, և անհրաժեշտ որոնողական միջոցառումներ են իրականացվել Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ուժերի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ միաժամանակ, տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով Ռազմական դատախազությունը համապատասխան ստուգում է անցկացրել, որի արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևը ինքնակամ լքել է զորամասը։ Ստուգման ընթացքում հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Հանրապետության Ռազմական դատախազության քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ներկայում գործով շարունակվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները։ Հաղորդվում է, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից։
«Ներկայում Ադրբեջանի Հանրապետության համապատասխան պետական կառույցները շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի համապատասխան կառույցների հետ՝ պարզելու Նասիմի Մուսաևի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, նրա ձերբակալության, ինչպես նաև տեղի ունեցածի այլ հանգամանքները։ Քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հանրությանը կտրամադրվի օրենսդրության պահանջներին համապատասխան»,-ասվում է հայտարարության մեջ։ Հավելենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է։ Նա ձերբակալվել է, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

***

Դիտեք նաև՝ 

Լրագրող Արև Աբելյանը գրել է. «Այն տեղեկությունը, որ շրջանառվում է, թե վիրավորվել է նաև Անիի եղբայրը, չի համապատասխանում իրականությանը: Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին, ով նաև ստացել է մատի կոտրվածք: Անին և երկու երեխաները տեղափոխվեցին Երևան»:

***

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ մեսիջ ենք ստանում մենք՝
1. Այդ կնոջ իրավիճակում կարող է հայտնվել մեզանից ցանկացածը։ Գալ մի օր տուն ու տեսնել, որ դիվանին զինված ադրբեջանցի ա պառկած։ Եթե էդքան խորը թիկունք հասել ա, մի քանի օր պտտվել ա, ուր ասես կհասնի։
Կոնկրետ մի քանի շաբաթ առաջ ներթափանցեր, էդ նույն տարածքում հանգիստ ինձ կարար կրակեր։
2. Իշխանությունը թաքցնում ա նման իրավիճակները, մինչև հանրությունը չի ահազանգում։ Այսինքն նման քանի այլ դեպք կարար եղած լիներ, որ մենք այդպես էլ չենք իմացել, անհայտ ա։ Զրո հաշվետվողականություն ու պատասխանատվություն։
Ինչ մեսիջ է ստանում թշնամին՝
1. Սահմանը проходной двор ա, իրավապահները օրերով չեն կարողանում պատշաճ արձագանքել, կարելի ա խմբերով էլ գալ, ցրվել, պտտվել։
2. ՀՀ անվտանգային համակարգի բացերը մի զինվորով բացահայտեցին։ Հիմա որ հետ հանձնեն ահագին բան կպատմի։
Մի հատ Թաթայի համերգ դրեք Հ1-ով, վախտն ա»։

Հասարակություն more