Գրել էինք, որ Սիսիանի Շաքի բնակավայր է ներթափանցել ադրբեջանցի եւ կրակել ՀՀ քաղաքացու վրա։ ԱԱԾ-ն եւս հաստատել էր լրատվամիջոցների ինֆորմացիան։
Վնասվածք է ստացել 5 երեխաների մայր, նա փորձել է վնասազերծել ադրբեջանցուն, դանակով հարվածել է նրան, որից հետո հակառակորդը կրակել է կնոջ ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Կինն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապ օգնություն։
«Հրապարակ օրաթերթ»-ն այս առիթով գրում է․«Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը մեզ ասել էր, որ կինը հետազոտման փուլում է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Հրապարակ»֊ի ձեռքի տակ է հայտնվել կնոջ լուսանկարը՝ ամուսնու հետ։ Վնասվածք ստացած կնոջ անունը Անի է»։
***
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզվում է 2 վիրավոր ունենք .. Սյունիքից հայտնել են կնոջ եղբորը եւս վիրավորելու մասին. .. սա էլ կոծկում են»։
***
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպքից հետո «ՍյունիքՆյուզ»-ը զրուցել է տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբոր՝ Սարիբեկ Ավետիսյանի հետ։
Սարիբեկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո, ըստ եղբոր փոխանցած տեղեկության, զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։
Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։
«Այժմ Անին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- փոխանցել է Սարիբեկ Ավետիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից վնասվածք է ստացել նաև իրենց մյուս եղբայրը՝ ձեռքի հատվածում։
***
Լրագրող Արև Աբելյանը գրել է. «Այն տեղեկությունը, որ շրջանառվում է, թե վիրավորվել է նաև Անիի եղբայրը, չի համապատասխանում իրականությանը: Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին, ով նաև ստացել է մատի կոտրվածք: Անին և երկու երեխաները տեղափոխվեցին Երևան»:
Դիտեք նաև՝
***
***
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչ մեսիջ ենք ստանում մենք՝
1. Այդ կնոջ իրավիճակում կարող է հայտնվել մեզանից ցանկացածը։ Գալ մի օր տուն ու տեսնել, որ դիվանին զինված ադրբեջանցի ա պառկած։ Եթե էդքան խորը թիկունք հասել ա, մի քանի օր պտտվել ա, ուր ասես կհասնի։
Կոնկրետ մի քանի շաբաթ առաջ ներթափանցեր, էդ նույն տարածքում հանգիստ ինձ կարար կրակեր։
2. Իշխանությունը թաքցնում ա նման իրավիճակները, մինչև հանրությունը չի ահազանգում։ Այսինքն նման քանի այլ դեպք կարար եղած լիներ, որ մենք այդպես էլ չենք իմացել, անհայտ ա։ Զրո հաշվետվողականություն ու պատասխանատվություն։
Ինչ մեսիջ է ստանում թշնամին՝
1. Սահմանը проходной двор ա, իրավապահները օրերով չեն կարողանում պատշաճ արձագանքել, կարելի ա խմբերով էլ գալ, ցրվել, պտտվել։
2. ՀՀ անվտանգային համակարգի բացերը մի զինվորով բացահայտեցին։ Հիմա որ հետ հանձնեն ահագին բան կպատմի։
Մի հատ Թաթայի համերգ դրեք Հ1-ով, վախտն ա»։