|
«Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների մասին»,- այսպես է ֆեյսբուքյան եթերը վերնագրել Նիկոլ Փաշինյանը: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել էի ու դա իմ հանձնառությունն էր, որ ռոբասերժակալուգակտրիճական ուժերը կամ մեկ բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը, պետք է ոչնչացվի, և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների օգնությամբ: Բայց մյուս կողմից ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018-ի հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ: Որովհետև ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց տոկոսները որոշակի ասոցիացիներ են առաջացնում և առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում: Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը. մի կողմից պետք է արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությանը, մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- իր խոսքում ասել է նա: *** |
|
«Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կեղծ ընդդիմություն և հետևաբար լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով»,- ֆեյսբուքյան եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ «մի կողմից պետք է արմատախիլ արվի լրտեսական ընդդիմությանը, մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»: *** |
|
«Մի կողմից պետք է արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությանը, մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- շարունակելով խոսքը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք էս հարցը քննարկել ենք տարբեր ձևաչափերով. բայց ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ նոր ընդդիմության ձևավորման համար. մեր եզրակացությունն այն է, որ ոչ մի բան պետք է չանենք, նկատի ունեմ՝ գործնական ու ակտիվ չլինենք այս առումով, հակառակ դեպքում կարող ենք ընկնել ավելի վատ վիճակի մեջ»,- նշեց վարչապետը: |
«Ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ». Նիկոլ Փաշինյան
Հասարակություն more
more
more
more
more
more
more


