Գևորգ Տերտերյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.
Ամուլսարի հանքը աղետ է բերելու, պետք է կանգնեցնել։
Ն Փաշինյանը կրկին մետամորֆոզի ենթարկվեց.
2018 թվականի հուլիսի 6-ին, վարչապետ դառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանն այցելեց Ջերմուկ և հանդիպեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բնապահպան ակտիվիստների հետ։ Նա հայտարարեց, որ եթե հանքի նախագիծը նախաձեռնված լիներ իր կառավարության օրոք, ինքը չէր համաձայնի Ջերմուկի հարևանությամբ հանքի շահագործման մեկնարկին։
2018 թվականի հուլիսի 15-ին Փաշինյանը հայտարարեց, որ մտահոգված է հանքի հնարավոր բնապահպանական հետևանքներով, սակայն չի կարող պարզապես հրահանգել դադարեցնել դրա շահագործումը։
2019 թվականի օգոստոսի 23-ին նա հայտարարեց, որ եթե պարզվի, որ հանքի շահագործումը աղտոտում է ջուրը, օդը կամ հողը, ապա այն չպետք է շահագործվի։
2019 թվականի սեպտեմբերի 9-ին Փաշինյանն ընդունեց, որ այդ պահին իրավական հիմքեր չկային հանքի շահագործումն արգելելու համար։
2020 թվականի փետրվարի 13-ին, Բեռլինում գտնվելու ժամանակ, նա հայտարարեց, որ կաջակցի նախագծին, եթե դրա բնապահպանական ռիսկերը կառավարելի լինեն, սակայն դեմ կլինի հանքի շահագործմանը, եթե այդ ռիսկերը կառավարելի չլինեն։
2026 թվականին Փա շինյանը վառում է կանաչ լույս սարի շահագործման համար։ Ինչպես միշտ անտեսելով ժողովրդին և Հայաստանի շահը։


