Տիպ 1 խոհանոց ֆեյսբուքյան էջը, որ առաջին տիպի շաքարային դիաբետի' տիպ 1-ի մասին է, գրում է
«Ես Գրանդ Քենդի շաատ եմ սիրում!
Բոլոր հայ մանուկների համար Գրանդ Քենդիի հորինած սլոգանը։
Կներեք, Գրանդ Քենդի ջան, իսկ դուք սիրու՞մ եք հայ մանուկներին։
Ինչպես պնդում է մի ամերիկացի շատ հայտնի բժիշկ, եթե ուտելիքը ձեզ փոխադարձաբար չի սիրում, ուրեմն չի կարելի սիրել այդ ուտելիքը!
Իսկ ինչպե՞ս պետք է ուտելիքը փոխադարձաբար սիրի մեզ:
Այն պետք է սնի մեր մարմինն ու ուղեղը' ոչ թե նպաստի լյարդի ճարպակալմանը, հիպերակտիվությանը եւ ուղեղների բթացմանը, ինչպես անում են տարբեր տեսակների շաքարով, ֆրուկտոզայով, տրանսճարպերով, մոդիֆիկացված օսլայով, գունանյութերով եւ կոնսերվանտներներով հագեցած մեր «հայրենական» քաղցրավենիքները:
Չեմ արտագրում բաղադրությունր այս անգամ, Դարոնիկը բավական էր, սա մի չնչին տարբերությամբ է իր «քիմիական կազմով» դարոնիկի թխվածքաբլիթից տարբեր։
Ֆոտոյում բաղադրությունը երեւում է։
Ուզում եմ «մեկ-մեկ կարելի է ուտել» ասողներին հիշեցնել, որ նման բաները մեկ-մեկ չեն ուտում սովորաբար։ Ամեն օր տեսնում ենք, թե դպրոցում դասամիջոցներին եւ դասերից հետո տուն դառնալիս երեխաներն ինչ են ուտում։ Երբ նայում ես այդ տեսարանին, այլեւս չես զարմանում այն կանխատեսումից, որ մինչեւ 2050թ. մոլորակի բնակչության կեսը կունենա ավելորդ քաշ կամ ճարպակալում։
Հենց այսպես էլ սիրում ենք մեր երեխաներին»։
Դիտեք նաև՝


