|
Հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա երեխայի։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրենց գյուղի տնամերձ հողամասում խաղալու ժամանակ 2-ամյա տղան քացախաթթվով լցված տարա է գտել և խմել տարայի պարունակությունը, ինչն էլ դարձել է թունավորման պատճառ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Անզգուշաբար քացախաթթու խմած 2 տարեկան երեխան մահացել է
Հասարակություն more
more
more
more
more
more
more


