▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ․․ ․ Նիկոլ Փաշինյան

Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ: Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը
«Մենք միջազգային գործընկերների հետ միշտ էլ շփվում ենք կոռեկտության սահմաններում՝ մի օր ավելի, մի օր պակաս: Ֆորմատ է՝ գնում ենք, աշխատում ենք»,-ասել է նա:

Դիտեք նաև՝

***

Հո չե՞նք խռովում իրարից կամ չենք խոսում իրար հետ. Նիկոլ Փաշինյան պնդում է` ռուսական կողմի հետ ՀՀ շփումները երբեք էլ սառը չեն եղել

«Մեր շփումներում ոչ մի բան չի փոխվել, որոշակի աշխատանքային մթնոլորտ է, որոշակի հարաբերություններ, նույնիսկ եթե դիվանագիտական կամ այլ օրակարգում ինչ-որ խնդիրներ կան, հո չե՞նք խռովում իրարից կամ չենք խոսում իրար հետ»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ատոմակայանի հարցին, Փաշինյանը նշեց՝ Հայաստանը փնտրում է լավագույն առաջարկը՝ գին, որակ, ժամկետ։ Շեշտեց՝ հարցը չի քաղաքականացվում։ Նրա խոսքով՝ երկաթուղու հարցում էլ հայկական կողմը փնտրում է լավագույն լուծումը։ Եթե ռուս գործընկերները կներկայացնեն համապատասխան լուծում, պաշտոնական Երևանը պատրաստ է դիտարկել այն։

***

Փաշինյանը կրկին խոսեց սահմանի 2 կողմերում անկլավ-էքսկլավներ չունենալու և տարածքների փոխանակման մասին

«Բոլորս էլ հասկանում ենք՝ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու, ընդհուպ՝ այդ գյուղերի բնակիչների շրջանում՝ ոնց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու, երկու սահման անցնելը և այլն․․․ Շատ կարևոր է, թե մենք ինչ պրոցեսի ենք գնում՝ մենք ուզում ենք իրար պրոբլեմներ ստեղծե՞նք, թե՞ մենք ուզում ենք լուծել պրոբլեմները և ինչ-որ դարակազմիկ էջ փակենք և նոր էջ բացենք։ Էս երկրորդ տրամաբանության գնալու պարագայում հավանականությունը մեծանում է, որ էսպիսի լուծում կլինի»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դեռ չի կարող ասել, թե տեխնիկապես դա ինչպես կիրականացվի, կամ իրավական ինչ ձևակերպում կստանա։

Մենք ի բնե խնդիր չունենք ռուսական կոնցենսիայի հետ. Փաշինյանը` «Ռուսական երկաթուղիների»`գլխավոր տնօրենի այցի մասին

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը իմ հրավերով է Հայաստան եկել, ասուլիսին ասաց ՀՀ վարչապետը։
 

«Մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ։ Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա ռացիոնալ ձևաչափը` կոնցեսիոն կառավարման ձևաչափը, փոխելն է, այսինքն` 3–րդ երկրներին պատվիրակելը, սակայն եթե ՌԴ գործընկերներն ասում են` իրենք գիտեն` ինչպես լուծեն այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, ապա քննարկման արդյունքում ես ասել եմ` եկեք ձևավորենք աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխաններ»,– ասաց Փաշինյանը։

«Բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, մենք գնալու ենք քանդելու»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ քաղաքապետարանի որոշմամբ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում քանդել են կրպակներն ու խանութները։

«Ոչ մեկին իրավունք տրված չէ հանրային տարածքի վրա ձեռք դնել։ Մարդիկ մտածում են, որ այդ ապօրինի ձեռք բերված գույքերը պահելու են և սերնդեսերունդ փոխանցե՞ն, չի լինելու այդպիսի բան»,- հավելեց Փաշինյանը։

***

Այսօր ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքմենստանում տարածքային փոխանակման հարց քննարկվել է Ադրբեջանի նախագահի հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անկլավ-էքսկլավների տրամաբանության շուրջ քննարկում եղել է։
«Շփոթություններ կան․ որ ասում ենք տարածքային փոխանակում, դա ի՞նչ է նշանակում, նկատի ունեմ՝ տերմինների մեջ պետք է զգույշ լինենք, տերմիններն իրավական որոշակի նրբություններ ունեն։ Ինչ ասում եմ՝ քաղաքական և կազմակերպչական հատվածն եմ նկարագրում, իրավաբանական վերլուծությունը բոլորվին ուրիշ գործ է, որովհետև կարող է պարզվել՝ որ այդպիսի բան անելու համար հանրաքվե է պետք, կամ կարող է պարզվի՝ պետք չի»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ փորձագետները պետք է ասեն դա մտնում է օպտիմիզացիայի մեջ, թե տարածքի փոխանակում է։

***

«Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չի, որ Արծվաշեն բնակավայրը մենք պետք է փակենք»,-ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառանալով սահմանազատման գործընթացին, և մանրամասնել. «Բայց Արծվաշենի և Հայաստանի արանքում Ադրբեջանի տարածք կա: Օրինակ, գաղափարներից մեկը կարա լինի, որ այս Արծվաշեն գյուղը իր տարածքով տեղաշարժվում է՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով: Գաղափարն այն է, որ գյուղը չենք փակում, այլ՝ վերստեղծում ենք, որ իր և Հայաստանի արանքում չմնա տարածք»:

***

«Չգիտեմ` ինչ որոշում է կայացվել, սակայն ճիշտն ասած տարօրինակ է` եթե նամակ կա, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դրա համար կան փոստային ծառայություններ, որ կարող են դա անել»,- այս մասին ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ է փոխանցվել Կառավարությանը։

«Ինչի՞ համար միջնորդ հանդիսանանք։ Ես, չգիտեմ, մենք քննարկել ու ինչ–որ եզրակացության եկել ենք, թե չէ, սակայն այդտեղ նրբություններ կան. այսինքն, հազար նամակ տալ կառավարությանը, ասել` այս նամակները տարեք, ինչքանո՞վ է դա տրամաբանական։ Ենթադրում եմ, որ այն մարմինը, որին դիմել են, կքննարկի ու կպատասխանի»,– նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ երբեմն տպավորություն է, որ այդ գործողություններն արվում են ոչ թե խնդիր լուծելու, այլ ինչ–որ բան սադրելու համար։

«Այդ հարցերում մեր զգուշությունն ավելի է մեծանում, քանի որ արդյունքում մենք կարող ենք այնտեղ գտնվող մարդկանց վնաս տանք»,-ը ընդգծեց նա։

Հասարակություն more