▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ մարդ, դե սուս մնա հա, վայ, հերիք ա, յա.․․ Արփի Դավոյան

 Այ մարդ, դե սուս մնա հա,  վայ, հերիք ա, յա.․․ Արփի Դավոյան

«Երկու օր առաջ ՀՀ-ում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, սակայն ԱԺ-ում ընդդիմադիր ուժերը լուռ են»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

«Ես պատկերացնում եմ, եթե «Ուժեղ Հայաստան»-ը հաջողություններ գրանցեր Ստեփանավանում, ապա սալյուտը հա՛մ ներսից էին խփելու, հա՛մ դրսից էին խփելու․․․ Նարեկ Կարապետյանը երկու օր Ֆեյսբուքում վիդեոներ էր հրապարակելու՝ խոհարարի գլխարկով, մի մեծ դանակ ձեռքին, ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում, դանակը մաքրում գոգնոցի վրա․․․»,- նշեց Դավոյանը՝ նաև կարծիք հայտնելով, որ «Ուժեղ Հայաստան»-ն առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն է։

***

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը ԱԺ հայտարարությունների ժամնին անդրադառնալով ՔՊ-ական Արփի Դավոյանի հնչեցրած դիտարկումներին՝ նշեց․ ««Էս ո՞ւր է Արփի Դավոյանը։ Հուսով եմ՝ լսում եք շենքում տեղադրված բարձրախոսներով․․․

ՔՊ- ական պատգամավորնե՛ր, ձեր գործընկերը Ստեփանավան համայնքի հասարակության համար չարիք է։ Ձեր թևերը կտրվել է Ստեփանավանում ձեր գործընկերոջ ոչ ճիշտ, կեղտոտ բառամթերքի, կեղտոտ գործելաոճի և վարած քաղաքականության արդյունքում։

Ինքը քարոզարշավի սկզբից իրեն ոչ ճիշտ է պահել, ոչ հարիր, ու պետք է հասարակությունը կոնկրետ գնահատական տա այդ պատգամավորին իր վարած քաղաքականության պատճառով․․․ Արփի Դավոյանը ևս ոչ ճիշտ քարոզարշավ է իրականացրել Ստեփանավանում»։

Դիմելով տեղից արձագանքող Արփի Դավոյանին՝ Գևորգյանն ընդգծեց․ «Ոչ մի կալոդ էլ չի եղել, կեղծ ինֆորմացիա մի՛ տարածեք», որից հետո ԱԺ-ում աղմուկ սկսվեց։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը բոլոր պատգամավորին կոչ արեց տեղից չարձագանքել, լռություն պահպանել։

«Պարոն Գևորգյան, պետք չի գոռալ, առավել ևս կնոջ վրա։ Ես կասեմ այստեղ՝ ով լռի, ոչ չլռի։ Սրանից հետո դուք ձեզ թույլ չտաք ՔՊ որևէ անդամի, առավել ևս կնոջ վրա գոռալ»,- ասաց Ռուբինյանը։

Հասարակություն more