▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեն հասկանում, թող գնան գլուխներն էնքան տան պատին, որ հասկանան»․ Փաշինյան

«Այո՛, մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը։ Եվ այն, ինչ որ անում ենք, մեր արածի մեջ ոչ մի գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է, բաց, հրապարակային դրված է»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ԹՐԻՓՓ-ի օգուտներն ընդդիմության կողմից չեն ընկալվում, գուցե ավելի հանրամատչելի ներկայացվեն դրանք, Փաշինյանն արձագանքեց․ «Մենք տգետ քաղաքագետներին լիկբեզ անելու անհրաժեշտություն չունենք։ Ով ուզում է իմանալ՝ Հայաստանն ինչ է ստանում ԹՐԻՓՓ-ից, թող գնա Մեղրի․․․ Մենք պիտի այս մարդկանց վրա էներգիա ծախսե՞նք։ Թո՛ղ գնան գլուխները տան պատին։ Չեն հասկանում՝ թող էնքան տան պատին, որ հասկանան։ Հայաստանի ժողովուրդը շատ լավ հասկանում է և իր դիրքորոշումն արտահայտում է։ Մեղրիում ինձ մարդիկ ասում են՝ բացվելո՞ւ է, թե՞ ոչ, ե՞րբ է բացվելու ճանապարհը։ Ասում եմ՝ այո՛, բացվելու է և շատ շուտով»։

***

«Հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը ինչ բառ ասես որ չի ասել, ինչ շարժում ասես, որ չի արել։ Այսօր, օրինակ, ԹՐԻՓՓ-ի մասին պարզ հարցեր են տալիս, Նիկոլ Փաշինյանը՝ էլ «տգետ», էլ «գլուխներդ պատին եք տալիս», էլ չգիտեմ ինչ․․․ Հիմա ժանրի կանոններով, ես էլ, որպես ընդդիմադիր պատգամավոր, պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում։
Կամ իշխանական նորընտիր պատգամավորն ասում է՝ ի՞նչ պետք է անենք ընդդիմության հետ։ Էլ հարց ինչո՞ւ եք տալիս, քառատե՛ք, տարե՛ք Հանրապետության հրապարակում վառեք»,- այս մասին ԱԺ-ում մինչ իր հարցն ուղղելը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով՝ սա է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի պատկերը։

Հասարակություն more