|
Երբ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառի մասին խոսելիս հնչեցրեց ավազանի անունը, ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին: Դիտեք նաև՝ Ինչքան ուզում եք` դմփդմփացրեք. Փաշինյանը չդադարեց Ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչելուց` չնայած ընդդիմության բողոքին *** |
|
«Պիղծ է ձեր վեհափառը»,- դիմելով սեղաններին հարվածող ընդդիմադիրներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար որպես ՀԱՍԵ հետևորդ, սրբապղծություն է: Եթե դուք խնդիր չունեք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմբդմբացրեք ինչքան ուզում եք: Երեխա ունենալու մի մեթոդ կա՝ դա սեռական հարաբերությունն է»: *** |
|
Նիկոլ Փաշինյանի՝ «թող դմբդմբացնեն նրանք, ովքեր չգիտեն, որ Կտրիճ Ներսիսյանն ունի աղջիկ» արտահայտությունից հետո դահլիճից հնչեց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի արձագանքը՝ «հանգի՛ստ թող վեհափառին»: Փաշինյանն ասաց. «Կտրիճ Ներսիսյանը պետք է հանգիստ թողնի վեհափառին»: *** |
|
«Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ Սուրբ և անմահ պատարագների ժամանակ կոչ են հղում Աստծուն, որ պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս կոչերը հղում են, հետո ասում՝ «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք»: Աստծուն պետք չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել: Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է ՀԱԵ փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ. իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱՍԵ առաջացած խորը համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից»: *** |
|
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը բանակցություններում, իր մտածելակերպը՝ երկրում տիրող իրավիճակին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։ Դիտեք նաև՝ |
Ընդդիմադիրները հարվածեցին սեղաններին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Կտրիճ Ներսիսյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


