▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ-ի, «Արարատցեմենտ»-ի, Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ պրոցեսները վստահություն են տալիս, որ խնդիրն ի վերջո կլուծվի». Նիկոլ Փաշինյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Կառավարության 2026-2031թթ. գործունեության ծրագրում արձանագրված է մինչև 2031թ. շուրջ 2 մլրդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույքի՝ պետությանը վերադարձնելու հրամայականը, ու այն պրոցեսները, որ տեղի են ունենում ՀԷՑ-ի, «Արարատցեմենտ»-ի, Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ, վստահություն են տալիս, որ այս խնդիրը ի վերջո կլուծվի՝ ընդգրկելով ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի մեծ շրջանակ»,- ԱԺ իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք  ու կարդացեք նաև՝

TRIPP նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան
 

«Թրամփի ուղին» կանցնի խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած երթուղիներով. «TRIPP-ը անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, և դրանք անցնելու են TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ երկաթուղով»,- ասաց Փաշինյանը ԱԺ–ում` ներկայացնելով կառավարության ծրագիրը։

***

Երբ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառի մասին խոսելիս հնչեցրեց ավազանի անունը, ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին:

«Կարող ենք արձանագրել, որ 4-րդ հանրապետությունը հիմնադրված է, 4-րդ հանրապետությունն իրականություն է»,- իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով խորհրդարանում ներկայացնում է Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը:

***

«Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Նոր Սահմանադրության ընդունումը ՔՊ նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից է»: Նրա խոսքով՝ Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսների ընթացքում:

***

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին: «1990թ. Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի, ինչո՞ւ, մի պարզ պատճառով. մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումն ու ժողովուրդը այդ որոշումը հաստատել է»,- ԱԺ-ում հայտարարել է վարչապետը:

**

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում անդրադարձավ հայ գերիների թեմային

«Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը օրակարգից դուրս չի եկել և դուրս չի գա, քանի դեռ խնդիրը չի լուծվել», - հայտարարեց նա։
***

«Հայաստանի երկաթուղու՝ ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով, կանգնած ենք ՀՀ-ն՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ, որը չենք կարող թույլ տալ: Սա է պատճառը, որ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցենսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի ու ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացնում է Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը:

***

«Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ես չեմ մոռացել, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձել եմ այս թեմային»:

***

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության մասին. «Մենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում՝ հանրությանը բացատրելու, թե ինչու, իրադարձություններն իրենք ի ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն. երբ Իսրայելի կառավարությունը ճանաչման պրոցես սկսեց ու նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց պրոցեսը: Սա բացեց վարագույրն ու տեսանք՝ ինչ է կատարվում դրա ետևում. միջազգային խաղացողները, ներողություն ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում, նահատակների ոսկորները զենքայնացնում են, կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում»:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին