«Երեխաներիս հայրը ավելի լավ է մեռած լիներ». Անիի նախկին ամուսինը Շաքիի դեպքով չի հետաքրքրվել
***
|
«Ներքին գործերի նախարարությունը չի ընդունում, որ Սիսիանի ոստիկաններն ուշ են հասել Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից զինված հարձակման ենթարկված Անի Ավետիսյանի տուն։ Այս մասին հայտնել է «Ազատություն»-ը։ «Մեր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։05-ին, Ավետիսյանը զանգահարել է Շաքին սպասարկող համայնքային ոստիկանի բջջային հեռախոսին։ Ոստիկանն այդ պահին հերթապահության չի եղել, նախորդ օրվա ծառայությունից հետո հանգստացել է Սիսիանի իր տանը, սակայն, ըստ ՆԳՆ-ի, զանգից տասը րոպե էլ չանցած՝ հասել է դեպքի վայր։ «Դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը։ Հարկ է նաև նշել, որ ահազանգի սպասարկման ստանդարտացված կարգով բաժինը ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգի ստացումից հետո ոչ ուշ, քան 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնումը, իսկ այս դեպքում այդ ժամանակահատվածում արդեն խումբը դեպքի վայրում է եղել», - փոխանցել է ՆԳՆ խոսնակը: Մինչդեռ Անի Ավետիսյանը պատմել էր, որ ոստիկանություն ահազանգելուց հետո ինքն է առաջինը հասել տուն, որտեղ ադրբեջանցի զինծառայողի հետ մենամարտի է բռնվել և ծանր վնասվածքներ ստացել։ Ընդ որում՝ իր աշխատավայրը, որտեղից շտապել էր երեխաների մոտ, ավելի հեռու է իր տնից, քան Սիսիանի ոստիկանության բաժանմունքը: Նրա խոսքով՝ ադրբեջանցու փախուստից հետո դեպքի վայր է հասել նախ իր մորաքույրը, և դրանից մոտ 5 րոպե անց՝ ոստիկանները»,- գրել է լրատվամիջոցը։ |


