▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ու քույրս իրար հետ չենք խոսում»․ Էլիզ Մելիքյան

Դերասանուհի և բլոգեր Էլիզա Մելիքյանը դարձել է «Զավզակներ» հաղորդման հյուրը, որտեղ Նինայի և Ռաֆոյի հետ անկեղծ ու հումորային զրույց է ունեցել բլոգինգի, անձնական կյանքի, ընկերական հարաբերությունների և սոցցանցերից դուրս իր իրական կյանքի մասին։

Հաղորդման ընթացքում Էլիզան խոսել է Instagram-ից դուրս իր կյանքի, անցած դժվարությունների և անձնական կյանքն այլևս հանրայնացնելու ցանկություն չունենալու պատճառների մասին։ Անդրադարձ է եղել նաև թանկարժեք գնումներին, բացասական մեկնաբանություններին, հայկական սերիալներին, իդեալական ժամադրությանը և հայտնի հայ բլոգերների հետ հարաբերություններին։

Զրույցի ուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է դերասանուհու և քրոջ՝ Ստելա Մելիքյանի հարաբերություններին։ Էլիզան խոստովանել է, որ իրենք այժմ միմյանց հետ չեն խոսում՝ թեմայի շուրջ ևս որոշ մանրամասներ ներկայացնելով։

Հիշեցնենք, որ Էլիզա Մելիքյանի անձնական կյանքը վերջին շրջանում հաճախ է հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում։

Ավելի վաղ նա խոսել էր ընտանիքի անդամների հետ հարաբերություններում առաջացած խնդիրների մասին՝ նշելով, որ իր պատկերացրած ընտանիքն այլ է, սակայն մանրամասներ հայտնել չէր ցանկացել։ Դերասանուհին նաև խոստացել էր հետագայում անդրադառնալ ստեղծված իրավիճակի իրական պատճառներին։

Բացի այդ, նոյեմբերին Էլիզան հայտնել էր, որ ծրագրում է հեռանալ Հայաստանից՝ հարցուպատասխանի ընթացքում խոստովանելով. «Պլանավորում եմ Հայաստանից գնալ»։

Սկզբնաղբյուրն՝ այստեղ

Շոու-բիզնես more