Ես խորհուրդ եմ տալիս հավատարիմ մնալ մասնագիտական արժանապատվությանը, որովհետև գալու է պատասխանատվության պահը
Դիտեք և կարդացեք նաև՝
***
|
«Ակնհայտ է, որ շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու ՀՀ-ում, Սահմանադրության փոփոխության, Տիգրանաշենի հետ կապված, ակնհայտ է նաև, որ առաջիկա 2-3 ամիսներին լուրջ զարգացումներ են սպասվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ըստ էության, ԵԱՏՄ մասով մենք պետք է որևէ նորության սպասենք, իսկ դրանց, միանշանակ, նախագահ Քոչարանը դիմադրելու է։ Եվ այս պայմաններում ակնհայտ է դառնում, թե ինչու է այսօր Քոչարյանը գտնվում կալանավայում՝ դիմադրության օջախը կոտրելու համար»,- ասուլիս ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Վստահ եմ, որ կալանավայրից այդ դիմադրությունը մեր կողմից միանշանակ լինելու է, չենք համակերպվելու այն օրակարգի հետ, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ *** |
|
«Միջազգային ատյաններ դիմելն իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է, հնարավոր է դիմենք ՄԻԵԴ կամ ՄԱԿ, ՄԻԵԴ-ի հետ փորձը չեմ ասի, որ շատ գոհացուցիչ է՝ ժամկետների առումով»,- ասուլիս ժամանակ հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով միջազգային ատյաններ և կառույցներ դիմելու հնարավոր տարբերակներին։ «Իրավական բոլոր գործիքներն օգտագործվելու են՝ անկախ դրանց արդյունավետությունից, անկախ պրակտիկայում առկա վիճակից, դատարանների կաշկանդվածությունից, իրապահ մարմինների քաղաքական պատվերներ կատարելուց․ այն, ինչ նախատեսվում է օրենքով տրված հնարավորություն, միանշանակ օգտագործվելու է»,- շարունակեց փաստաբանը։ *** Եվրոպական կառույցները կարծես չեն նկատում ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները, մինչդեռ 10 տարի առաջ աղմուկ կբարձրացնեին, եթե նման բան լիներ․ Լևոն Քոչարյան «Իբրև թե գնում ենք դեպի Եվրոպա, բայց և ոչ մի պաշտոնական գործընթաց, որովեհտև եթե լինի պաշտոնական գործընթաց, իրենք արդեն չեն կարողանալու աչք փակել այս ամեն ինչի վրա (քաղաքական հետապնդումների` խմբ․)»,- նշեց Քոչարյանը Դիտեք նաև՝ *** |
|
«Իբր գնում ենք դեպի Եվրոպա, բայց որևէ պաշտոնական գործընթաց չկա, որովհետև եթե լինի պաշտոնական գործընթաց, եվրոպական կառույցները չեն կարող աչք փակել այս ամենի վրա, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ և՛ ՀՀ իշխանություններին, և՛ ԵՄ-ին ձեռնտու է այս իրավիճակը»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Այս իշխանությունները քարոզչական մակարդակում իբր գնում են դեպի Եվրոպա, բայց ավելի են խորացնում բռնապետությունը։ Բոլորս շատ լավ կարող ենք պատկերացնել, թե ինչ կանեին եվրոպական կառույցներն ու դեսպանատները, եթե երկրի առաջին դեմքը կանգներ ու ասեր, որ այս մեկը պետք է նստի, այս մեկին պետք է ունեզրկել, դու ինչու չես զոհվել և այլն․․․ Իսկ հիմա զրո արձագանք»,- շարունակեց ընդդիմադիր գործիչը: *** |
|
«Մենք այն քաղաքական ուժն ենք, որը ոչ միայն խոսքով, այլ փաստացի այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ ոչ մի ճնշման տեղի չի տալիս»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Ինչ ասես՝ չեն արել, ինչ ասես՝ փորձել են, և հենց դրա համար ենք մենք իրենց համար խնդիր, որովհետև այդ ամեն ինչից չենք վախենում, չենք նահանջում, չենք փորձում ինչ-որ ձև պայմանավորվել հետները, բոլոր նման առաջարկներին շատ կտրուկ բացասական պատասխաններ են տրվում։ Դրա համար արդեն երկար ժամանակ այս գործելաոճն է որդեգրվում մեր հանդեպ»,- նշեց նա: |


