▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե չամուսնացած աղջիկ, ուրեմն` ԱՂՋԻԿ. լինենք բարոյական չափանիշների կրող. Սիլվի Բարկովա

Դիտեք նաև՝

Blognews.am-ը զրուցել է «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Ո՞վ է քեզ արթնացնում քնից:

- Հեռախոսս:Դ

- Ի՞նչ կփոխեիր քո արտաքինում:

- Արդեն փոխել եմ, նախկինում ատամների թեքություն ունեի, և դիմածնոտս ավելի առաջ էր, շուտով կհանեմ բրեկետներս:

- Ընկերուհու հետ քանի՞ ժամ կարելի է հեռախոսով խոսել:

- Ես մինչև երկու ժամ կարող եմ խոսել:

- Մտերիմներն ի՞նչ փաղաքշական անունով են քեզ դիմում:

- Սիվուլ, իսկ մամաս՝ куколка:

- Քանի՞  կիլոմետր ես հեռու խոհանոցից:

- Բացարձակ հեռու չեմ՝ չնայած նրան, որ սկսել եմ քիչ պատրաստել:

- Մարզասրահում, բացի սելֆիից, ուրիշ ի՞նչ կարելի է անել:

- Սելֆիից հետո լավ հոգնած կլինեն, արժե լողանալ ու վերադառնալ տուն:

- Օրական քանի՞ սելֆի կարող ես անել:

- Շատ, բայց վերջում բոլորը ջնջում եմ:

- Եթե աղջիկ, ապա…

- Եթե չամուսնացած աղջիկ, ուրեմն՝ ԱՂՋԻԿ։ Լինենք բարոյական չափանիշներ կրող:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Շոու-բիզնես more