▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանիկ պետք է լինել լուռ, բոլորից հեռու. Սիլվի Բարկովան` ամուսնության լուրերի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով այս շրջանում նկարահանվում է «Դոմինո»-ի 5-րդ եթերաշրջանում, իր ֆեյսբուքյան էջում հարսանեկան զգեստով լուսանկարներ է հրապարակել, որոնք քննարկումների նոր թեմա են դարձել: Մինչ շատերը կշտապեն Սիլվի Բարկովային ամուսնացնել, կայքն ըանձամբ դերասանուհուց է ճշտել, թե հարսի զգեստով լուսանկարներն ի՞նչ նպատակով են արվել:

«Դա «Դոմինո»-ի 5-րդ եթերաշրջանի առաջին սերիայում Նարեի հարսանեկան զգեստն է: Ու, քանի որ ես թուլություն ունեմ հարսանեկան եւ երեկոյան զգեստների հանդեպ, հետեւաբար չէի կարող չկրել այն ու չնկարվել»,- նշեց Սիլվին եւ այդպիսով հերքեց իր՝ ամուսնության մասին լուրը:

Հարցին՝ շատ աղջիկներ մինչ հարսանիքը խուսափում են հասի զգեստ կրել,   չի՞ մտածել դրա մասին, դերասանուհին պատասխանեց. «Առհասարակ, սնահավատ չեմ, բայց մի հարց կա, որ այլեւս չեմ հանրայնացնի` դա իմ անձնական կյանքն է: Համամիտ եմ, որ երջանիկ պետք է լինել լուռ, բոլորից հեռու»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին