▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մտածում եք ՝ միշիկական մեթոդներով հնարավոր է մարդկանց գլխում ձեր ուզած իրականությունը ձևավորել՝ սխալվում եք․․․

Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը գրում է․ 

Քոչարյանին ինչոր տեղ կարող եք մեղադրել իշխանությունը Սերժ Սարգսյանին թողնելու մեջ, որովհետև իշխանությունը կարող է թողնել միայն նա, ով տվյալ պահին ունի այդ իշխանությունը։

Բայց նույն Սերժ Սարգսյանի թիմակիցները փորձում են Քոչարյանին մեղադրել Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, այն դեպքում, երբ 2018 թվականին իշխանության փաստացի կրողը Հանրապետական կուսակցությունն էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Իրենց մանր թեզերով, մանիպուլացիաներով , թե իբր Քոչարյանի էս բարեկամին տեսանք փողոցում 2018 ին , Քոչարյանի թիմում էսինչ մարդն է եղել և այլ ցածրորակ ու հիմնազուրկ թեզերով։

Մի փոքր գրագետ մարդու համար այդ ամենը անգամ ծիծաղելի է ։

Հիմա հարց՝ ի՞նչ տրամաբանությամբ եք փորձում ձեր իսկ քաղաքական պատասխանատվությունը դնել Ռոբերտ Քոչարյանի ուսերին։

Այ եթե օրինակ դուք Քոչարյանին մեղադրեք ձեզ իշխանությանը մոտ թողելու մեջ, դա գոնե կլինի արդարացի։

Իշխանությունը ձեր ձեռքում էր, պետական կառավարման լծակները՝ ձեր ձեռքում, իսկ քաղաքական որոշումները կայացնողը դուք էիք։

Մեր ժողովրդին ի՞նչ տեղ եք դնում, որ կարծում եք՝ կարելի է պատմությունը վերաշարադրել, սեփական պատասխանատվությունը ուրիշի վրա բարդել ու մարդկանց համոզել դրանում։

Եթե մտածում եք, որ ամենօրյա ռեժիմով, բեմադրված լուսանկարներով, վայնասունով և միշիկական այլ մեթոդներով հնարավոր է մարդկանց գլխում ձեր ուզած իրականությունը ձևավորել, ապա սխալվում եք։

Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ։ Մարդիկ հիշում են, համեմատում են, վերլուծում են և սեփական եզրակացություններն են անում։

Ի դեպ, արդար և անշահախնդիր մարդիկ Ռոբերտ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են ոչ թե նիկոլին բերելու մեջ, այլ որ ձեզ թույլ տվեց դառնաիք իշխանություն և երկիրը հասցնեք այս օրվան։

Քաղաքական պատասխանատվությունից փախչելն ու սեփական անցյալի սխալները ուրիշի գրպանը տեղավորելը ձեր սխալները ճշմարտություն չեն դարձնի։

Կարող եք շարունակել ձեր կեղծ քարոզիչների քարոզները , բայց ճշմարտության դեմ դուք ոչ ոք եք։

Հասարակություն more