▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել

Գերմանիայի Քեհլ քաղաքի տներից մեկում հայ ընտանիքի 5 անդամի են մահացած հայտնաբերել։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքի մասին հայտնի է դարձել, երբ դպրոցում անհանգստացել են հայ երեխաների բացակայությամբ։ Բնակարան մտած ոստիկանները մահացած են հայտնաբերել ընտանիքի 5 անդամի, այդ թվում 3 երեխաների։ Եւս 2 երեխա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Մահվան պատճառը նշվում է գազի արտահոսքը։

Դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել։ Ուսումնասիրվում է թե գազի արտահոսքը պատահական է եղել թե կա դիտավորություն։

Նշվում է, որ ընտանիքի անդամներն ունեցել են թե Հայաստանի, թե Գերմանիայի քաղաքացիություն։

Հիշյալ ընտանիքը հիշյալ ընտանիքը ակտիվ մասնակցություն է ունեցել հարեւան Ստրասբուրգ քաղաքի հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին, այդ թվում դեպի Հայաստան բարեգործական նախաձեռնություններին։

Աղբյուրն՝ այստեղ

Հասարակություն more