Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Եթե մենք դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրատեղամասեր ու հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Եթե պարզվի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացն ու դեմ է արտահայտվում դրան, կնշանակի՝ դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև իր պատկերացումը. «Ինչպե՞ս պետք է գործի կառավարող մեծամասնությունը. իմ պատկերացումը հետևյալն է՝ այդ պարագայում հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ»: *** |
|
«2027-ի հունվարի 1-ից, համընդհանուր հայտարարագրման համակարգով, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք»,- բյուջետային քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով. «Քաղաքացիները, հայտարարագիրը լրացնելուց ու հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել: Իհարկե հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարին ֆինանսական մեծ հոսքեր կուղղվեն, բայց դա մեծապես կախված է նրանցից, թե կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցներն ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվության կարիքն ու անհրաժեշտությունը»: Փաշինյանի խոսքով՝ համակարգի կայացման արդյունքում ՀՀ քաղաքական համակարգը լինելու է ավելի անկախ, պետականակենտրոն, քաղաքացիակենտրոն: *** Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար *** |
|
«Որոշ ուժերի առջև խնդիր կա դրված, որ ՀՀ-ն ի վերջո չկարողանա կատարել տնտեսական այն հանձնառությունները և շարունակել տնտեսական այն զարգացման ճանապարհը, որը նախանշված է: Իհարկե, ՀՀ-ում հիմա այդ ամբողջ պրոցեսը կարող ենք անվանել մեկ պայմանական վերնագրով, որը հենց հեղինակները վերնագրել են՝ գաղտնի պլան»,- ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ ներսում այդ գաղտնի պլանն իրագործելու ռեսուրս չկա և հեղինակներն ամեն ինչ պետք է անեն՝ արտաքին ռեսուրսներ ներգրավվելու համար: «Այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում ու ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն»,- հավելել է նա: *** |
|
«Մեր ընդդիմության ներկայացուցիչները, որ այդքան երաշխավորների մասին խոսում են, մեկը հարցնի՝ բա որ ձեզ երաշխիքներ տվել, ուղարկել էինք ՀՀ, ինչի՞ չեն կարում իրագործել, որ հիմա էլ նորանոր, դրամատիկ ջանքեր պետք է օգտագործեն»,- ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Էնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով...»: |


