|
Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ ճեպազրույցի ժամանակ։ «Ադրբեջանն իր բարի կամքը դրսևորեց Վաշինգթոնի պատմական գագաթնաժողովում։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղ գործընթացի իրական արդյունքները։ Սակայն Հայաստանում ներքին խնդիրներ կան։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար»,- նշել է նա։ *** |
|
Հայկական կողմը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման տարբեր ժամկետներ է նշում, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջակետ դնել այս հարցին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է այս թեմայի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաների բոլոր հայտարարություններին և արձանագրում դրանք։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է և անփոփոխ։ Անցած տարի ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես բոլորը, կարող էր դա տեսնել»,- ասել է Բայրամովը։ Նա նշել է, որ Հայաստանում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ մի շարք պատճառներով Սահմանադրության փոփոխությունը բխում է նաև հենց Հայաստանի իշխանությունների շահերից։ «Ի վերջո, Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի հարցին (ստորագրել խաղաղության պայմանագիրը), և հավատարիմ է մնում այդ գործընթացին»,- նշել է Բայրամովը։ |
«Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար»․ Բայրամով
Հասարակություն more
more
more
more
more
more
more


