▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․․․

Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը Գանձասարում օտարերկրյա դիվանագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ այն ներկայացրել է որպես «աղվանական» քրիստոնեական ժառանգություն՝ հերթական անգամ փորձելով Գանձասարը տարանջատել հայկական պատմությունից և մշակույթից։

Էդմոն Մարուքյանը խոսում է այն մասին, թե ինչու այսպիսի գործողությունների նկատմամբ Հայաստանի իշխանությունների լռությունը վտանգավոր է, և ինչու Գանձասարի հայկական պատկանելության հարցը միայն Արցախի տարածքային կարգավիճակի հետ կապված թեմա չէ։

Եթե հայկական կողմը չի արձագանքում իր պատմական ու մշակութային ժառանգության վերագրմանը, միջազգային գործընկերներից դժվար է ակնկալել, որ նրանք մեր փոխարեն պաշտպանեն հայկական դիրքորոշումը։

Մարուքյանը խոսում է նաև Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքի, խաչի դաջվածքները հեռացնելու մասին հրապարակված տեղեկությունների և այն մասին, թե ինչու այս ամենը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս։

«Իմ պահանջը պարզ է․ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Գանձասարը հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգություն է, և արձագանքեն դրա ինքնության խեղաթյուրմանը։ Ես նաև կարծում եմ, որ Ադրբեջանը նման քայլերով ոչ միայն պատմությունն է վերաշարադրում, այլ ստեղծում է իր հետագա քաղաքական պահանջների համար անհրաժեշտ հիմքը։ Այդ պատճառով Հայաստանը պետք է ոչ միայն արձագանքի դիվանագիտական հարթակներում, այլև ամրապնդի սեփական անվտանգությունը, բանակը և պաշտպանունակությունը»,-ասում է Մարուքյանը։ 

Հասարակություն more