▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ներառված է 25 վայրերի թվում, ուր արժե այցելել 2027-ին՝ ըստ National Geographic-ի

Հայաստանը ներառված է 25 վայրերի թվում, ուր արժե այցելել 2027 թվականին՝ ըստ National Geographic-ի

Այս մասին գրում  է CNN-ը՝ Հայաստանի մասին նշելով Տրանսկովկասյան արահետը, որը երկար հեռավորության վրա ձգվող արշավային արահետ է, որը հատում է Կովկասյան լեռները և Հայաստանում ունի մոտ 827 կմ երկարություն՝ ձգվում է մեր երկրի հյուսիսային սահմանից մինչև հարավային սահմանը։

Արահետը միացնում է գյուղական համայնքները, պատմամշակութային վայրերը և Կովկասի բնության եզակի անկյունները՝ զարգացնելով արշավային զբոսաշրջությունը Հայաստանում։

Առաջին ազգային երթուղին պաշտոնապես գործարկվել է 2021 թվականի դեկտեմբերին, այն ամբողջությամբ քարտեզագրված է և պատրաստ է քայլարշավորդների համար:

Ավելի մանրամասն տեղեկություններ, քարտեզներ և արշավային ուղեցույցներ կարող եք գտնել Տրանսկովկասյան Արահետի պաշտոնական կայքում կամ հետևել «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ի էջին:

Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականին, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը եւ National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:

Հասարակություն more