▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հարցվածների շուրջ 30%-ը չի ճանաչում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին․ ․ ․ Gallup

Հայաստանում հարցվածների շուրջ 30%-ը կա՛մ չի ճանաչում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, կա՛մ նրա գործունեությունից տեղյակ չէ․ Gallup

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշ ունի Հայ առաքելական եկեղեցին․ 59,1%-ը լիովին հավանություն է տալիս եկեղեցու գործունեությանը, 13,9%-ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս։

Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերն են․ 46,6%-ը լիովին հավանություն է տալիս, իսկ 21,2 %-ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս։

Քաղաքական գործիչների շարքում ամենաբարձր վարկանիշ ունեն Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը՝ համապատասխանաբար 31,1% և 30% հավանության ցուցանիշով։ Վարչապետի ու նախարարի վարկանիշները գրեթե հավասար են նաև բացասական ցուցանիշով՝ համապատասխանաբար 36,5% և 33,6%։

***

Հայաստանում հարցվածների 50%-ից ավելին կողմ է արտահերթ ընտրություններին

Gallup-ի՝ 1001 քաղաքացու շրջանում անցկացրած հարցումների արդյունքում 33,6%-ը կարծում է, որ արտահերթ ընտրություններ միանշանակ պետք են, 17,1%-ը՝ ավելի շուտ պետք են։ 12,2%-ը կարծում է, որ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 30,7%-ը՝ ընդհանրապես անհրաժեշտ չէ, իսկ 6,5%-ը դժվարացել է հարցին պատասխանել։

Իսկ եթե առաջիկա կիրակի անցկացվեին արտահերթ ընտրությունները, ու՞մ կընտրեին․ ամենաբարձր ցուցանիշը գրանցել է ՔՊ-ն՝ 24,3%-ը, երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 8,5%, երրորդ տեղում՝ «Հայաստան» դաշինք՝ 6,7%։

Հասարակություն more