▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Armenia Tree Project-ի, Մատենադարանի և My Forest Armenia-ի հետ համագործակցությամբ բանկը շարունակում է նպաստել կանաչ տարածքների զարգացմանը, անտառների վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանը։

Բանկը կներգրավվի նաև AI4Biodiversity-ի ակտիվություններին՝ կարևորելով կենսաբազմազանության պահպանության գործում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով IDBank-ը կմասնակցի նաև «Կանայք կլիմայում» միջոցառմանը, որտեղ շուրջ 400 մասնակից կքննարկի կլիմայական օրակարգում կանանց դերն ու հնարավորությունները։ 

35 տարվա գործունեության ընթացքում IDBank-ը հետևողականորեն զարգացրել է իր թվային լուծումներն ու ծառայությունները՝ դրանք համադրելով պատասխանատու և կայուն գործունեության սկզբունքների հետ։ COP17-ին մասնակցությունը ևս արտացոլում է բանկի հանձնառությունը՝ գործընկերների հետ նպաստելու բնապահպանական նախաձեռնությունների իրականացմանը և նորարարական լուծումների զարգացմանը։ Այս մոտեցմամբ IDBank-ը շարունակում է ձևավորել իր զարգացման հաջորդ փուլի տեսլականը՝ նորարարությունը, թվայնացումն ու կայուն զարգացումը դիտարկելով որպես երկարաժամկետ արժեք ստեղծելու կարևոր բաղադրիչներ։

Բանկի 35-ամյակին  նվիրված  նոր ծրագրերը  ևս ուղղված են  կանաչ տարածքների  զարգացմանն  ու  երկարաժամկետ բնապահպանական արժեքի ստեղծմանը։ 

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010593333

Հասարակություն more