|
Մեկնարկել է IDBank-ի IDream ուսումնական ծրագրի 16-րդ շրջափուլը՝ 35 մասնակցի հնարավորություն ընձեռելով ձեռք բերել բանկային ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։ IDBank-ը IDream ծրագիրը մեկնարկել է վեց տարի առաջ՝ ուսանողների և նորավարտների համար բանկային ոլորտում կարիերա սկսելու հնարավորություն ստեղծելու նպատակով։ Ծրագրի ավելի քան 200 շրջանավարտ արդեն միացել է Բանկի թիմին։
Առաջիկա երկու ամիսների ընթացքում ուսանողները կծանոթանան Բանկի գործունեությանը, կառուցվածքին և պրոդուկտներին, ապա գործնական ուսուցում կանցնեն մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում։ Ծրագրի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան միանալու Բանկի թիմին։
Բանկային աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հաճախորդների հետ հեռավար հաղորդակցումը կոնտակտային կենտրոնում։ Հենց այստեղ են շատ ուսանողներ ամբողջապես ծանոթանում բանկային պրոդուկտներին, սպասարկման գործընթացներին և տարբեր ստորաբաժանումների համագործակցությանը․ IDream ծրագրով IDBank-ը նպաստում է երիտասարդների մասնագիտական զարգացմանը և բանկային ոլորտում նոր մասնագետների պատրաստմանը։ |
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Հասարակություն more
more
more
more
more
more
more



