▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մասկի» շոուներից ոչ մենք ենք վախենում, ոչ մեր երեխաները. Լևոն Քոչարյան

«Մասկի» շոուներից ոչ մենք ենք վախենում, ոչ մեր երեխաները. Լևոն Քոչարյան

Դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորման հարցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը և Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են, Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել։

Դիտեք նաև՝

«Նիկոլ Փաշինյանն արդեն հրահանգներն իջեցրել է․ ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն «ձեռքի աշխատանքով» է իրականացնում արդարադատություն․ հրամանը հնչեցնում է, դատավորները հրահանգների կատարումն են իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր տեղի ունեցած ձերբակալումներին՝ այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ ակնկալիքներ չունեմ, թե իրական արդարադատություն կիրականացվի։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Պատգամավորն ընդգծեց, որ տեղի ունեցողը պետք չէ դիտարկել իրավական հարթության մեջ։ «Այս ամենը տեղի է ուենում բացառապես առաջիկա զիջումների ֆոնին, այսինքն՝ փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ, լինի թե՛ Տիգրանաշենի հանձնում, թե՛ ալիևյան սահմանադրության ընդունումը, փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնելու և վախի մթնոլորտ ստեղծելու, որ ՀՀ ընդդիմադիր հայացք ունեցող որևէ քաղաքացի այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more